Հայաստանի ամենաջրառատ գետի` Դեբեդի հովտում է գտնվում Օձուն գյուղը:

      Ավանդապատուների, լեգենդների, հինավուրց քարայրների ու կիրճերի, անդնդախոր ձորերի, բազմադարյա վանք ու մատուռների բնօրրան Լոռու մարզի գեղատեսիլ այս գյուղը հայտնի է նաև իր կազդուրող բնաշխարհով , հյուրընկալ ու սրտաբաց մարդկանցով:

      «ՕԶՈՒՆ» հյուրանոցը իր ստեղծման առաջին իսկ օրից, առանձնակի պահանջարկ է վայելում բազմաբնույթ նախասիրություններ ունեցող այցելուների կողմից:

Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները պասիվ և ակտիվ հանգիստը գնահատողների, մշակութային, կրոնական, էկո և տուրիզմի այլ տեսակներով հետաքրքրվողների համար:





      «ԱՂԱՍՈւ ՏՈւՆ» hայկական այս հյուրընկալ օջախը ազգային լավագույն ավանդույթների կրողն է՝ սրտաբաց հյուրասիրությամբ, մաքրակենցաղ ու քաղաքակիրթ վարվեցողությամբ:

    «ԱՂԱՍՈւ ՏՈւՆ» հյուրատան սենյակները իրենց նպատակային կահավորմամբ հարմարավետության, ընտանեկան միջավայրի տրամադրություն են ստեղծում, որտեղ և հանգիստը, և ժամանցը դառնում են հաճելի ու բովանդակալից, հյուրերի համար ստեղծելով հարմարավետ հանգստի բոլոր պայմանները։

          Բնությունը ոչ միայն կազդուրում է հոգով ու մարմնով, այլ նաև իր բերք ու բարիքով զարդարում, անկրկնելի է դարձնում հյուրասիրությունը: Խոհանոցում բոլոր կերակրատեսակները պատրաստվում են հիմնականում սեփական տնտեսությունում պահվող և աճեցվող մթերքներով:

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՀԵՌ.՝ (+374)99 381 200
          (+374)55 381 400