Կոտայքի մարզի Ակունք գյուղը մեծ համբավ ու ճանաչում է վայելում իր յուրահատուկ քաղցրահամ ջրով, լեռնային սառնորակ գետերով ու աղբյուրներով: Այստեղ աճող բերքն ու բարիքը, հատկապես այս քաղցրահամ ջրերում խայտացող ձկնատեսակները անկրկնելի են իրենց համով ու սննդարար որակներով:
     Ակունքի «ԴՐԱԽՏ» ռեստորան – հյուրանոցային համալիրը , իր անվանը համահունչ, ամենագրավիչ, մեծ պահանջարկ վայելող հանգստավայրերից է: Կանաչապատ, ծառ ու ծաղկունքով զարդահյուսված, ջրային ավազանների թարմությամբ, ազգային ոճավորմամբ այս դրախտավայրում ամեն ինչ նրբանկատորեն մտածված է և փորձառու աշխատակազմի կողմից ամեն ինչ արվում է՝ այցելուների հանգիստն ու ժամանցը լիակատար դարձնելու համար:
      Միջավայրը այնքան տրամադրող ու հանգստավետ է, որ ժամանցը դառնում է բազմազան և արդյունավետ, տպավորություններն՝ անջնջելի:









     Հայկական ազգային խոհանոցը իր հազարամյա ավանդույթներով, այսօր էլ հիացնում է աշխարհի տարբեր կողմերից Հայաստան այցելած գուրմաններին: Մեր անապական օդն ու ջուրը, արևանիստ բնաշխարհն ապահովվում են նրա յուրահատկությունն ու բազմազանությունը, անկրկնելի որակն ու համային, գունային առանձնահատկությունները: Իսկ հյուրասիրության բացառիկ կուլտուրան հայ մարդու նկարագիրն է:
      Ռեստորանի կերակրացանկը առանձնանում է ոչ միայն հայկական կերակրատեսակների ընտրանիով: Ինչ էլ որ մատուցվում է այստեղ, պատրաստվում է տեղական էկոլոգիապես մաքուր սնդամթերքներով, անհատական մոտեցմամբ ու ընդգծված սիրով:
      Տեղում թխվող թոնրահացի, տեղի ջրավազանների քաղցրահամ ջրերում բազմացող ձկնատեսակների անկրկնելի համ ու հոտի, հմուտ խոհարարների վարպետության շնորհիվ Ակունքի «ԴՐԱԽՏ» համալիրը նախընտրելի վայր է ոչ միայն տեղաբնակների, այլ նաև զբոսաշրջիկների համար: Ռեստորանն ունի կոորպորատիվ միջոցառումների, բազմաբնույթ հանդիսությունների կազմակերպման լավագույն պայմաններ և փորձառություն:
      Ակունքի «ԴՐԱԽՏ» համալիրը ունի նաև հյուրանոցային շենք և առանձնացված երկհարկանի քոթեջներ: Լուսավոր, հարմարավետ սենյակներն ապահովված են ժամանակակից կապի և հեռահաղորդակցության միջոցներով, կենցաղավարության լիակատար պայմաններով և սարքավորումներով:

      Հյուրանոցի արհեստավարժ աշխատակազմը իրենց բարեկիրթ, նրբանկատ վերաբերմունքով, օգնում է հյուրերին՝ առաջին իսկ օրից մերվելու, սեփական տան զգացողությամբ վայելելու իրենց հանգիստը:

Հեռ՝ +(374) 93 82 55 50
www.akunkidrakht.am