Գեղարքունիքի մարզը, որտեղ տեղակայված է «ԱԼԱՇԿԵՐՏ» հյուրանոցը, աշխարհին հայտնի է իր ամենաբարձրադիր ու գեղատեսիլ հրաշալիքով՝ Սևանա լճով: Ծովի մակերևույթից շուրջ 2000 մ բարձրության վրա, վեհաշուք լեռնապարով երիզված այս ծովակը, իր ափամերձ տարածքով, Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային կենտրոնն ու հանգստավայրն է:

Հայաստան եկած հյուրերի համար Սևանա լիճը ոչ միայն անփոխարինելի հանգստավայր է, այլ նաև բնության զարմանահրաշ երևույթ, որ մեկ անգամ տեսնողը երբեք չի մոռանա:
Այստեղ արևի շռայլ ճառագայթնեը կենսական լիցքեր են հաղորդում, նաև բուժում են և կազդուրում: Լեռնային կլիման, դեղաբույսերով, ծառ ու ծաղկունքով զարդարուն սարալանջերը, Սևանա լճի թարմացնող շունչը առողջարանային հանգստի լավագույն գրավականն են:

Բնության այս հրաշքը լիարժեքորեն վայելու համար հիանալի պայմաններ է առաջարկում «Ալաշկերտ» հյուրանոցը:

Մարտունի քաղաքը զբոսաշրջիկներին գրավում է նախևառաջ իր յուրահատուկ աուրայով, առատ, անգերազանցելի խոհանոցով և,որ ամենակարևորն է, բարի, հումորով ու սրտաբաց մարդկանցով, որոնց հետ շփելով կարճ ժամանակում հարազատանում են քաղաքին և այստեղ անցկացրած ամեն օրը դառնում է անմոռանալի:
Հյուրանոցում կան հանգստի ու ժամանցի բոլոր պայմանները: Ննջարանները լուսավոր են, հարմարավետ, հագեցած են հիգիենայի, լիարժեք կենցաղավարության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, սարքավորումներով, հեռահաղորդակցման միջոցներով:


Հանգրվանելով «ԱԼԱՇԿԵՐՏ» հյուրանոցում, ցանկացած նախասիրության տեր հյուր, կգտնի հանգստի կազմակերպման իր տարբերակը։ Պատմամշակութային եզակի կոթողների, ամենաբարձրադիր լեռան գագաթին գտնվող բնության հրաշքի՝ Արմաղան լճակի, աննման ծառ ու ծաղկունքով զարդարված սարալանջերի հմայքը վայելելու համար հյուրանոցն առաջարկում է վրաններ, շրջիկ խոհանոց, ուսապարկեր, քնապարկեր, տրամադրում է փոխադրամիջոցներ, այդ թվում նաև ձիեր, ինչպես նաև ձկնորսական պարագաներ։

Սրտաբաց, նվիրված, իրենց պարտականություններին քաջատեղյակ ու պատրաստակամ աշխատակազմը բոլոր պայմանները ստեղծել է արժանապատիվ հյուրընկալության և հյուրասիրության համար: «ԱԼԱՇԿԵՐՏ» հյուրանոցը առանձնանում է նաև իր բազմազան, առատ ու ինքնատիպ խոհանոցով: Ձեզ կառաջարկեն ավանդական բաղադրատոմսերով պատրաստված կերակրատեսակների լայն ընտրանի, ցուցաբերելով անհատական մոտեցում: Իսկ Սևանի քաղցրահամ ջրերով սնված ձկնատեսակները, իրենց պատրաստման առանձնահատկություններով կգոհացնեն ամենապահանջկոտ գուրմաններին:

+374 262 42624
+374 94 161 719,
+374 77 996 887 (բջջ.)

www.alashkert.com