Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի առողջարանային հանգստի և տուրիզմի բոլոր ճյուղերով հետաքրքրվող այցելուների համար ամենանախընտրելի հանգրվանն է։ Տարվա բոլոր եղանակներին քաղաքն ապրում է աշխույժ կենսառիթմով, առանձնանում է իր բազմաբնույթ ենթակառուցվածքներով, հանգստի և ժամանցի աննախադեպ առաջարկներով։

«ԱԼՊԻՆԱ» հանգստյան տունը Ծաղկաձորի ամենահամբավաբեր ու պահանջված հյուրանոցներից է։ Այստեղ հյուրերերի հանգիստն ու ժամանցը բարձր մակարդակով կազմակերպելու համար հնարավոր ամեն պայմանները ստեղծված են։ Լիակատար ներդաշնակությամբ են առանձնանում ինտերիերն ու էքստերիերը, ամեն ինչ նրբանկատորեն մտածված է, որպիսի հյուրերն իրենց գնահատված և հարմարավետ զգան։

«ԱԼՊԻՆԱ» հանգստյան տունը լիակատար հանգիստ կազմակերպելուց բացի, հիանալի միջավայր է ստեղծում նաև գործարար կապերի հաստատման, կոնֆերանսների, կորպորատիվ միջոցառումների համար։ Այստեղ գործում է ժամանակակից տեխնիկական և հաղորդակցման միջոցներով հագեցած կոնֆերանս դահլիճ, հանդիպումների սրահներ և լոբբի բար։

+374-99-730031, +374-77-730031
+374-41-730031, +374-223-60770


«ԱԼՊԻՆԱ» հանգստյան տունը էլիտար է նաև իր շենքային պայմաններով։ Երկհարկանի ապարտամենտով, մինչև տաս հոգի հյուրընկալելու հնարավորությամբ քոթեջներով, որոնք հագեցած են ժամանակակից զբոսաշրջիկներին գոհացնելու բազմազան ծառայություններով, կենցաղային սարքավորումներով, կահավորված խոհանոցներով, կապի և հեռահաղորդակցության բոլոր միջոցներով, հիգիենայի պարագաններով:

     Նրբաճաշակ, եվրոպական չափանիշներին համապատասխանող սենյակները իրենց կահավորանքով, հանգստի անկյուններով, կենցաղավարության համար ահնհրաժեշտ պարագաններով ընտանեկան ջերմ միջավայր են ապահովում, հանգիստը դարձնելով վայելք, այստեղ անցկացրած ամեն օրը տպավորիչ և անմոռանալի։
«ԱԼՊԻՆԱ» հանգստյան տան բարի համբավի և բարձր վարկանիշի երաշխավորը նրա աշխատակազմն է, հյուրերի նկատմամբ ընդգծված հոգատարությամբ, անհատական մոտեցմամբ, քաղաքակիրթ վերաբերմունքով։

Աշխարհի տարբեր կողմերից այստեղ հանգստացողների համար այս հյուընկալ օջախը մշտապես պահանջված է դառնում, դրա լավագույն ապացույցը տարեց տարի ավելացող կրկնայցերն են։

      Հյուրերի ժամանցը լիարժեք կազմակերպելու համար այստեղ գործում են լողավազաններն ու շոգեբաղնիքները, խաղասրահները մեծահասակների և փոքրերի համար, կինոդիտման սրահը, սրճարանը, բարը, ռեստորանը և այլն։

Բրենդային խմիչքներ, ազգային և աշխարհի խոհանոցների կերակրատեսակների ընտրանի, մաքրակենցաղ, սպասարկման բարձր կուլտուրա և տրամադրող միջավայր, այսպես է ներկայանում իր այցելուներին տեղի ռեստորանը։

www.alpina.am