Հայաստանում և աշխարհում մեծ ճանաչում և համբավ վայելող տուրիզմի և առողջարանային կենտրոն հանդիսացող Ծաղկաձոր քաղաքի լավագույն հանգստավայրերից է
ԲԵՍԹ ՎԵՍԹԵՐՆ ԱԼՎԱ ՀՈԹԵԼ ԵՎ ՍՊԱՆ:


      Իր բարձրադիր դիրքով, կանաչապատ անտառների գրկում, սարերից իջնող գետակներով ու բազմագույն ծաղկունքով շրջապատված հյուրանոցը հեքիաթային դրախտավայր է հիշեցնում, ուր անցկացրած ամեն օրը անջնջելի հետք է թողնում:

      ԲԵՍԹ ՎԵՍԹԵՐՆ ԱԼՎԱ ՀՈԹԵԼ ԵՎ ՍՊԱՆ հիանալի վայր է տուրիզմի բոլոր տեսակները նախընտրողների համար: Առողջարանային տուրիզմին զուգահեռ, այստեղ էքստրեմալ, ճանաչողական և հոգևոր տուրիզմի համար առկա են համապատասխան առաջարկներ:

      Հյուրանոցի հարևանությամբ գործող, մինչև 2851մ բարձր Թեղենիս լեռան գագաթը հասնող գերարդիական ճոպանուղին էքստրեմալ տուրիզմի անկրկնելի հնարավորություններ է ստեղծում: Այստեղ կարելի է հասնել նաև հենց հյուրանոցի տարածքից, սեփական սահուղիներով: ԵՎ քայլարշավների, և ձմեռային սպորտաձևերով զբաղվելու համար այս հանգստավայրը ամենաշահեկանն է:
      Ճանաչողական տուրիզով զբաղվելու համար բազմափորձ ուղեկցորդների ընկերակցությամբ կազմակերպվում են էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերով, տրամադրվում են հարմարավետ փոխադրամիջոցներ: Կոտայքի մարզը հարուստ է հազարամյա պատմամշակութային կոթողներով, որոնք հոգևոր տուրիզմը նախընտրողների համար իսկական հայտնություն են: Իսկ Ծաղկաձորում գործող Կեչառիսի վանքային համալիրը հոգևոր և մշակութային հրաշալիքների զարմանահրաշ հայտնություն է:

ԲԵՍԹ ՎԵՍԹԵՐՆ ԱԼՎԱ ՀՈԹԵԼ ԵՎ ՍՊԱՆ
իր ճաշակով կահավորված կլասիկ և լյուքս տիպի համարներով, անհատական, ընկերային և ընտանեկան հանգստի համար առանձնացված քոթեջներով այս տարբեր նախընտրություններն ունեցող հյուրերի համար լավագույն հանգստավայրն է:

      Սենյակները հագեցած են հանգստի և ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, սարքավորումներով, կապի ու հեռահաղորդակցության միջոցներով:

      Հյուրերը շրջապատված են իրենց գործին հմուտ, սրտաբաց ու նվիրված սպասարկող անձնակազմով, որոնք իրենց պատրաստակամությամբ, անհատական մոտեցմամբ այս հյուրանոցի բարի համբավի երաշխավորն են:

      Հյուրանոցում գործում են ՍՊԱ կենտրոն, ֆիննական, ռուսական շոգեբաղնիքներ, լողավազան, մարզասրահ, կոնֆերանս դահլիճ, բար, կարաոկե և ալյն:

      Հարուստ կերակրացանկով, էկոլոգիապես մաքուր սնունդով ռեստորանը բավարարում է ամենախստապահանջ այցելուների ճաշակը:

      Առանձնակի տպավորիչ է արդյունավետ հանգստի համար իր բազմաբնույթ առաջարկներով, գեղեցիկ բնապատկերներով շրջապատված բակային հատվածը, ուր գեղեցիկ տաղավարները, բացօթյա սրճարանը, խաղահրապարակները լրացնում են հանգստի վայելքը: