«ԱՆԱՀԻՏ»
ՀՅՈւՐԱՏՈւՆ

Անահիտը հայկական դիցարանում մայրության, ընտանեկան օջախի ջերմությունն ու բարեկեցությունն ապահովող Աստվածուհին է:

      Նման խորհրդանշական անվանումը ամենևին էլ պատահակն չէ ընտրված «ԱՆԱՀԻՏ» հյուրատան համար:

      Ընտանեկան ջերմությամբ, մայրական հոգածությամբ են շրջապատում այստեղ հանգրվանող հյուրերին:

      Նրանց համար ստեղծում հարազատ միջավայր, սեփական տան զգացողություն:

      Ճաշակ, հարմարևություն, ինտերիերի բազմակողմանի, նպատակային լուծումներով: Ամեն անկյուն այստեղ իր ոճով, ձևավորմամբ, գունային ներդաշնակ լուծումներով, հանգիստն ու ժամանցը լիարժեք դարծնելուն են միտված:
      Հյուրատանը կան ննջարաններ թե մեծերի և թե փոքրերի համար: Հանգստի և ժամանցի համար անհրաժեշ այլ հարմարություններ:

      «ԱՆԱՀԻՏ» հյուրատունը գտնվում է Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում` Վանաձորում, որը առողջարանային և զբոսաշրջային կենտրոններից է:

      Հյուրատունն առաջարկում է նաև երթուղիներ ինչպես Հայաստանում այնպես էլ Արցախում:
   

     Ասում են ամեն օջախ իր տան տիրոջ ճշտգրիտ նկարագիրն է արտացոլում:

      Ուրեմն, երբ քո տունը դարձնում ես հյուրատուն, այն էլ աշխարհի տարբեր կողմերից եկած հյուրերի համար, պետք է դա անես այնքան նրբանկատորեն, քանի որ քո տունը միջոց է դառնալու քո ժողովրդի կենցաղի հետ ծանոթանալու, ճանաչելու, գնահատելու, արժևորելու ու հարգելու նրան:

     Այսպես է մտածում և ապրում այս հյուրատան տիրուհին Անահիտ Մելքոնյանը:

     
      Նա նաև ստեղծում է արվեստի ձեռակերտ ստեղծագործություններ և դրանցով զարդարում իր հյուրատան սենյակները: Գեղեցիկը կրթելու ամենալավ միջոցն է` գեղեցիկ միջավայրը դաստիրակում է ոչ միայն ճաշակ, նրբանկատություն, այլ նաև ստեղծում է տրամադրություն, արժևորում է մարդուն, բարձրացնում նրա ինքնագնահատականը: Իսկ այդ ամենը բազմապատկվում է, երբ ձգտում ես ճաշակ ու հարմարավետություն ստեղծել քո հյուրերի համար:

     Հյուրասրահները բազմաֆունկցիոնալ են: Այստեղ կարելի է կազմակերպել թե ազգային խոհանոց բազմազանությամբ հյուրասիրություններ, թե գործնական հանդիպումներ, խորհրդակցություններ: Համեցեք "Անահիտ" հյուրատուն, Ձեր ամեն օրը դարձրեք անմոռաց ու հանգիստ վայելել