Աղստև գետի հովտում, զմրուխտե ծառաստաններով զարդարված լեռներով, աղբյուրների ու ջրվեժների գեղանկարով, էկզոտիկ ծառատեսակներով հարուստ դետրոպարկով, վանք ու բերդերի հազարամյա կախարդանքով Իջևան քաղաքը աշխարհի բոլոր կողմերից այստեղ հանգրվանող հյուրերի համար դարձել է նախընտրելի հանգստավայր։

«ԱՆԱՀԻՏ» հյուրատան շահեկան դիրքը հնարավորության է տալիս վայելելու այս բնաշխարհի հմայքը, անցկացնելու անմոռանալի հանգիստ, անջնջելի տպավորություններով արժևորելու ամեն օրը։

«ԱՆԱՀԻՏ» հյուրատունը իր գործին անմնացորդ նվիրված աշխատակազմով, ազնվական վարք ու բարք ունեցող տանտիրուհու սրտաբաց և հոգատար վերաբերմունքով, ընտանեկան օջախ է հիշեցնում։ Այստեղ ուր ամեն հյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական մոտեցում, հոգ են տանում աշխարհի տարբեր կողմերից այստեղ ժամանող հյուրերի հանգիստն ու ժամանցը արժանավայել կազմակեպելու համար:
Հանգրվանելով Իջևան քաղաքում, դուք կարող եք մոտիկից հաղորդակցվել Տավուշի մարզի հազարամյա պատմությանն ու մշակույթին, այցելություններ կազմակերպել դեպի շրջակա տեսարժան վայրերը:
Մշտապես սրտաբաց, առատ սեղաններով, ջերմությամբ ու նվիրվածությամբ են այս հյուրատանը դիմավորում, ընդունում ու ճանապարհում հյուրերին: Այս վերաբերմունքն է դարձել կարևորագույն առավելությունը, որ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակն ու կրկնայցերը:


Հյուրանոցն ունի ճաշակով կահավորված, համապատասխան տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով, հիգիենայի պարագաներով հագեցած սենյակներ, հանգստի սրահներ:

Արդյունավետ հանգստի համար առանձնակի տպավորիչ ու բազմաֆուկցիոնալ է հյուրանոցի բակը: Կանաչախիտ ծառ ու ծաղիկներով զարդահյուսված, արևաշող մրգերով ծանրաբեռ այգիները, ժամանցի, ակտիվ հանգստի համար նախատեսված բազում առաջարկներով, այստեղ անցկացրած ամեն օրը դարձնում են անկրկնելի:

Տավուշի մարզը աշխարհին հայտնի է նաև իր անկրկնելի ազգային խոհանոցով: Թարմ, էկոլոգիապես մաքուր, լեռնային սառնորակ աղբյուրներից սնվող, արևի ջերմությամբ հասունացած մրգերից ու բանջարեղենից աղանդերներ, հյութեր ու անգերազանցելի կերակրատեսակներ են պատրաստում այստեղ, որոնց բաղադրատոմսերը դարերի ավանդույթներ ունեն և փոխանցվում են սերնդեսերունդ, այդ է գաղտնիքը, որ «ԱՆԱՀԻՏ» հյուրատան տանտիրուհին հմուտ խոհարար է, ումից կարելի է նաև վարպետության դասեր առնել:

+374-77-012274 (բջջ.)