«ԱՆԻ ԱՃԵՄՅԱՆ ՌԵՍՈՐԹ»
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈւՆ

      Գեղատեսիլ Մարմարիկ գետի հովտում, ուր բնության չքնաղ բնապատկերները առավել արժեվորվում են հանքային բուժիչ աղբյուրների առկայությամբ, բալնեոկլիմայական առողջարանային իր արսենալով, իր դիրքով ու մատուցվող ծառայությունների բազմազանությամբ առանձնանում է
«ԱՆԻ ԱՃԵՄՅԱՆ ՌԵՍՈՐԹ» հանգստյան տունը:
     Այն սոսկ հանգստավայր չէ, որտեղ կարելի է լիարժեք վայել կանաչապատ անտառների, ծաղկաշատ մարգագետինների, գետ ու աղբյուրների անկրկնելի պատկերաշարը, այն նաև առողջարան է, ուր կազդուրվում են հոգով ու մարմնով:

      Հանքային ակունքների բուժիչ ու վերականգնողական առավելություները, նրանց բացառիկ քիմիական բաղադրւթյունը, որը բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման օրինակներ ունի, կրկնապատկում են այս տարածաշրջանում անցկացվող հանգստի արդյունավետությունը:


     Կոտայքի մարզի Արտավազ գյուղը, որտեղ տեղակայված է «ԱՆԻ ԱՃԵՄՅԱՆ ՌԵՍՈՐԹ» հանգստյան տունը, առանձնանում է նաև իր չափազանց բարենպաստ կլիմայով:


      Տարվա բոլոր եղանակներին այստեղ կարելի է վայելել լիարժեք հանգիստ, քանի որ ամառն այստեղ հաճելի և հովասուն է, իսկ ձմեռը՝ մեղմ և հեքիաթային:


           «ARM TOURISM AWARDS 2013» Տուրիզմի ոլորտի հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակներում տուրինդուստրիայի, հանրային քվեարկության և ներկայացուցչական ժյուրիի որոշման արդյունքում,
«ԱՆԻ ԱՃԵՄՅԱՆ ՌԵՍՈՐԹ» հանգստյան տունը արժանանացավ մրցանակի «Բազմազան ծառայությունների մատուցման համար» անվանակարգում:
      «ԱՆԻ ԱՃԵՄՅԱՆ ՌԵՍՈՐԹ» հանգստյան տունը չորս տասնյակից ավել իր սենյակներով, ընկերային և ընտանեկան հանգստի համար առանձնացված քոթեջներով հիանալի հնարավորություն է ստեղծում հաճելին օգտակարի հետ համադրելու առումով:

     Հարմարավետ, լուսավոր սենյակներից յուրաքանչյուրը բնության չքնաղ բնապատկերներով լրացնում է պասիվ հանգստի վայելքը:
      Ժամանցի, ակտիվ հանգստի համար հանգստյան տունը առաջարկում է մարզադահլիճ,լողավազան՝ մեծ և փոքր ավազաններով, շոգեբաղնիք, բիլիարդ, սեղանի թենիս, խաղահրապարակներ, ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր և այլն:

      Հանգստյան տանը գործում են բարեր, սրճարան, տեղական հումքից պատրաստված կերակրացանկով առատ խոհանոց:

www.aniresort.am