«ԱՆՈւՇ»
ՀՅՈւՐԱՏՈւՆ

   Բնության հետ այնքան ներդաշնակ, տեսարժան վայրերի ու պատմամշակութային հրաշալիքներով շրջապատված, Լոռվա աննման բնաշխարհի մի գողտրիկ անկյունում՝ պատմական Հաղպատ գյուղում է հանգրվանել «ԱՆՈւՇ» հյուրատունը:

      Հյուրատան հարևանությամբ են գտնվում ՀԱՂՊԱՏ, քիչ հեռու նաև ՍԱՆԱՀԻՆ վանքային համալիրները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕՅԻ պատմամշակութային արժեքների պահպանման ցանկում:
   Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ տարածաշրջանը տարվա բոլոր եղանակներին իր այցելուներին զարմացնում ու հիացնում է իր անկրկնելիությամբ:

    Հաղպատ գյուղը համարվում է պահանջված առողջարանային հանգստավայրերց մեկը:

    Այստեղ օդն ու ջուրը մոգական զորությամբ կազդուրում են հոգով ու մարմնով, հանգիստը դարձնում վայելք, ժամանցը՝ անփոխարինելի:
   «ԱՆՈւՇ» հյուրատունը մեկն է այն հայկական օջախներից, ուր ավանդական հյուրընկալության և հյուրասիրության չափորոշիչները պահպանվում են լիարժեք ու անմնացորդ:

      Հանգստի ու ժամանցի համար անհրաժեշտ բազմազան պայմաններեն ստեղծված:

    Մրգատու ծառերով, կանաչապատ ու ծաղկազարդ բակը իր տաղավարներով, լողավազանը, հսկվող ավտոկայանատեղին լիարժեք կենցաղ ու հանգիստ են ապահովում:

    Ցանկության դեպքում տարածաջրջանին քաջատեղյակ ուղեկցորդների հետ կարելի է էքսկուրսիաներ, քայլարշավներ կազմակերպել, զբաղվել ձկնորսությամբ:
   Հյուրատան գործիմաց տանտերերի սրտաբաց, ջերմ ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ, այս տունը բարի համբավ է ձեռք բերել և տեղաբնակների, և օտարերկրացիների շրջանում:

   Այստեղ հյուրերին ընդունում և ճանապարհում են ջերմությամբ ու հարազատորեն՝ առատ, տեղական հումքով պատրաստված սեղաններով, ճաշակով ու հանգստավետ սենյակներով, բոլորի նկատմամբ անհատական մոտեցմամբ:

    Իսկ անկեղծ նվիրվածությունն ու սրտաբաց պարզամտությունը լոռեցու ազգային նկարագիրն է: