Ջերմուկը աշխարհում մեծ համբավ վայելող առողջարանային քաղաքներից է:

      Այն փռված է Արփա գետի վերին ավազանում, ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Այս հանգստավայրը հայտնի է իր հրաշագործ բուժիչ հանքային աղբյուրներով, գեյզերներով, կազդուրող ջրային ավազաններով, շատրվաններով ու ջրվեժներով:

Ջերմուկն ունի արտասովոր հմայիչ բնություն, իր մեղմ ձմեռներով ու զովաշունչ ամառներով, այն յուրօրինակ է ոչ միայն տարվա բոլոր եղանակներին, այստեղ բնաշխարհը փոփոխվում է օրվա տարբեր ժամերին:

      Այս հարափոփոխ գեղեցկությունն ու արդյունավետ հանգիստն է պատճառը, որ մեկ անգամ այցելելով Ջերմուկ, այն դառնում է անփոխարինելի ու մշտապես պահանջված:

      Այստեղ արևի շռայլ ուլտրամանուշակագույն ճառագայթնեը ու բարձ լեռնային կլիման կենսական լիցքեր են հաղորդում, նաև բուժում են և կազդուրում:

      Ջերմուկի «Անուշ» հյուրանոցի բոլոր սենյակներից բացվում են քաղաքի անզուգական բնապատկերները և հյուրերի համար հնարավորություն է ստեղծվում նաև հաղորդակցվելու քաղաքի զարկերակին։

Բնության այս հրաշքները լիարժեքորեն վայելու համար հիանալի պայմաններ է առաջարկում «ԱՆՈւՇ» հյուրանոցը:

Բնության չքնաղ բնապատկերները, ջուրը, լեռներն ու անտառները առավել ընգծում են իրենց հրապույրը, երբ հանգիստի կազմակերպումը վստահվում է այս հյուրանոցի բազմափորձ կոլեկտիվին:

      Սրտաբաց, նվիրված, իրենց պարտականություններին քաջատեղյակ ու պատրաստակամ աշխատակազմը բոլոր պայմանները ստեղծել է արժանապատիվ հյուրընկալության և հյուրասիրության համար:

      Վայրի բնության լեռնաշունչ կախարդանքը լրացնում ու հակադրվում է հյուրանոցի նրբաոճ ինտերիերը, նրբաճաշակ հարդարանքն ու կահավորումը: Հյուրանոցն ունի ընդհանուր 18 համար՝ 4 երկտեղանոց, 6 երեքտեղանոց և 8 ընտանեկան: Ունի արբանյակային հեռուստատեսություն, բիլիարդ, սեղանի թենիս, շախմատ, վարսավիրանոց, լվացքատուն և ավտոկայանատեղի:

«Անուշ» հյուրանոցը առանձնանում է նաև իր բազմազան, առատ ու ինքնատիպ խոհանոցով: Ձեզ կառաջարկեն ավանդական բաղադրատոմսերով պատրաստված կերակրատեսակների լայն ընտրանի, ցուցաբերելով անհատական մոտեցում:

+374 94 444 908
028722441
jermukanushhotel@mail.ru