Հայաստանի զբոսաշրջության կարևոր ճյուղերի զարգացման գործում աննախադեպ է «ԱՊԱԳԱ» ռեզորտի դերն ու նշանակությունը։ Իր ստեղծման առաջին օրվանից, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, գեղատեսիլ 7 հա տարածքի վրա տեղակայված այս հանգստյան գոտին առողջարանային, էքստրեմալ, գյուղական, էկոտուրիզմի բացառիկ առաջարկներով է առանձնանում։ Անտառաշատ լեռ ու սարերով շրջապատված, բնական աղբյուրներով, գետ ու ջրվեժներով, առողջարար բնակլիմայական պայմաններով այս տարածաշրջանը ոչ միայն աչք է շոյում,
այլ նաև կազդուրում է

Էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար ուղղակի հայտնություն է այս տարածաշրջանը՝ խորունկ կիրճերի, բարձր լեռների, լճերի, գետ ու ջրվեժների սանձումն ու ճեպաններով նրանց հմայքը վայելելու համար պրոֆեսիոնալ ուղեկցորդների հետ կարելի է նորանոր բացահայտումներ անել, հանգիստը դարձնելով անմոռանալի ու բազմազան։

«ԱՊԱԳԱ» ռեզորտն ունի ձիարշավարան, շուրջ 40 ձիերով։ Մասնագետների ուղեկցությամբ կազմակերպվում են նաև ձիարշավներ և իրականացվում
են էկզոտիկ ուղերթներ։ Գյուղական տուրիզմը նախընտրողների համար ևս այստեղ կարելի է լիարժեքորեն ճանաչել, շփվել ու անմիջական մասնակիցը դառնալ հայկական ավանդական գյուղի կենցաղին ու բարքերին, զգալ ազգային խոհանոցի համն ու հոտը, ճաշակել անզուգական կերակրատեսակները, պատրաստել սեփական ձեռքերով և վարպետության դասեր առնել։

Էկոտուրիզմի պրոպագանդումը և զարգացումը խթանելու գործում անգնահատելի վաստակ ու ներդրում ունի այս կոլեկտիվը։


Այստեղ է անցկացվում արդեն ավանդական դարձած «Խոտաբույսերի փառատոնը», որի նպատակը ոչ միայն Հայաստանի հարուստ ու բազմազան բուսական աշխարհին ծանոթացնելն է, այլ նաև դրանց գործածման լայն հնարավորությունների, բազմաբնույթ դրսևորումների բացահայտումն ու մասսայականացումը։
Փառատոնը տեղաբնակների համար տպավորիչ տոնակատարություն լինելուն զուգընթաց, մշտապես պահանջված զբոսաշրջային երթուղի է օտարերկրյա հյուրերի համար և Հայաստանը բազմակողմանի
բացահայտելու լավագույն միջոց։

«ԱՊԱԳԱ» ռեզորտ հյուրանոցում տեղակայված են 8 քոթեջներ և 5 տնակ։ Դրանք լեռների գրկում, գեղեցիկ լճակներով, հազարագույն ծաղկունքով զարդահյուսված հեքիաթային հանգրվաններ են, որտեղ հանգիստը վայելք է, ժամանցը անկրկնելի, ամեն օրը լիարժեք ու հագեցած։

ՀԱՍՑԵ: Տավուշի մարզ,
Ենոքավան 1-ին փող, №38
E-mail: info@apaga.info
Հեռ.:+374 60 650651,
+374 77 004413