Ջերմուկի «Արարատ» առողջարանը նրանց համար է, ովքեր որոշել են համատեղել հանգիստն ու բուժումը:
     Արդյունավետ բուժում, հարմարավետ հանգիստ ու բովանդակալից ժամանց. հակիրճ այսպես կարելի է բնութագրել «Արարատ» առողջարանի գործունեության ուղղությունները:

          Հայտնի է, որ բուժումը Ջերմուկի առողջարաններում հասանելի է և արդյունավետ: Հասանելի է, քանի որ գները Հայաստանում առողջարանային բուժման համար առայժմ ավելի ցածր են, քան արտասահմանում:

          Արդյունավետ է, քանի որ առողջարաններում բուժումը, բացի սովորական բուժման մեթոդներից, ենթադրում է նաև բնական բուժական գործոնների օգտագործումը, ինչպես օրինակ՝ հանքային ջուրը և բարենպաստ կլիման:

        Եվ վերջապես` առողջարանային քաղաք Ջերմուկում գտնվելը թույլ է տալիս փոխել ամենօրյա կենցաղային պայմանները կամ դուրս գալ հիվանդանոցային պայմաններից, ինչը հանդիսանում է հոգեբանական կարևոր գործոն առողջական վիճակի բարելավման համար:
          «Արարատ» առողջարանը խորհրդային տարիներից հայտնի է եղել որպես 3-րդ բուժվարչության առողջարան, որտեղ կազմակերպվել է արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների վերականգնողական բուժումը:

          Բուժական արդի մեթոդների, ժամանակակից սարքավորումների, փորձառու ու հոգատար բուժանձնակազմի հետ մեկտեղ «Արարատ» առողջարանը նաև հիանալի հանգստի ու ժամանցի վայր է տարբեր տարիքային և սոցիալական խմբերի մարդկանց համար:
          Այցելուների համար հիմնվել է «Արարատ» ակումբը, որի անդամները մասնակցում են բազմաթիվ խաղերի ու առաջնությունների: Ակումբում մեկ բաժակ խմիչքի շուրջ կարելի է վայելել ճաշակով երաժշտություն և ամփոփել ջերմուկյան հիասքանչ օրերի վառ տպավորությունը:

           Առողջարանն առաջարկում է տարբեր դասի հարմարավետ համարներ, որոնց գներին կարող եք ծանոթանալ այստեղ: Արժեքը ներառում է մեկ օրվա կեցությունը, 3-անգամյա սնունդը (շվեդական սեղան) և բուժումը՝ ըստ առողջարանի բժշկի նշանակման: Անկախ ընտրած համարի տեսակից, ծառայությունները միշտ գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
      «Արարատ» առողջարանը լավագույն կենտրոններից մեկն է, որտեղ գործում են առաջնակարգ հանքային ջրաբուժական, ֆիզիոթերապիայի, պարաֆինոթերապիայի, ինհալացիայի, մերսման և այլ կաբինետներ: Առողջարանը սոսկ բուժական ու հանգստի հաստատություն չէ, այլ` կենսակերպ: Եվ հետևաբար, բուժումն ու բուժման մեթոդներն էլ այստեղ կտրուկ տարբերվում են հիվանդանոցայինից:
      Ջերմուկը ոչ միայն առողջարանային, այլ նաև հանգստյան քաղաք է: Քաղաքի դիրքը, տեսարժան վայրերն ու դրախտային բնությունը հանգստի լավագույն գրավականներ են:

      Հանգստյան հիանալի վայր է հատկապես քաղաքի կենտրոնում գտնվող հանքային ջրի ըմպելասրահը և նրա շրջակայքում գտնվող գեղեցիկ այգին՝ ճեմուղիով, արձաններով, կանաչ պուրակով, լճով ու նրա վրա պտտվող լաստ-սրճարանով:

      Ցանկացած բուժման գործընթաց դառնում է ավելի արդյունավետ, երբ զուգորդվում է ճիշտ կազմակերպված հանգստի հետ: «Արարատ» առողջարանում հյուրերի հանգստով զբաղվում է հատուկ մասնագետ՝ անիմատոր:

      Վերջինիս աշխատանքի գլխավոր նպատակը հյուրերի ինքնազգացողության լավացումն ու տրամադրության բարձրացումն է: Անիմատորը կազմակերպում է միջոցառումներ, հատուկ խաղային ծրագրեր հանգստացողների ու բուժվողների առօրյան առավել թեթև ու բովանդակալից դարձնելու համար:

      «Արարատ» առողջարանում սնունդը բուժման կարևորագույն բաղադրիչներից է: Այն պետք է նպաստի հյուրերի առողջության ամրապնդմանն ու հիվանդությունների կանխարգելմանը:
      «Արարատ» առողջարանի հյուրերն օգտվում են շվեդական սեղանից: Վերջինիս ամենակարևոր առաձնահատկությունը կերակրատեսակների առատությունն ու բազմազանությունն է:

      Շվեդական սեղանը նաև հոգեբանական բարերար ազդեցություն է թողնում մարդու վրա. սնվելու այս ձևը հնարավորություն է տալիս սովորելու ճիշտ սնվելու մշակույթն ու բարձրացնելու ինքնատիրապետումը:

      Կախված հիվանդության տեսակից ու բարդության աստիճանից՝ բժշկի կողմից առողջարանի այցելուներին նշանակվում է դիետ-սեղան: Դիետ-սեղանների ամբողջական ցանկը փակցված է նաև ճաշարանի մուտքի մոտ: