Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում, ազգային ճարտարեպետական հուշարձանների կողքին, արդեն մեկուկես դար իր յուրօրինակ դիմագծով ու ժամանակակից կենսառիթմով առանձնանում է մշտապես պահանջված, հյուընկալ հանգրվաններից մեկը՝
«ԱՐԱՐԱՏ» հյուրանոցը:
      Այստեղ հյուրընկալված բարձրաստիճան, անվանի մարդկանց գնահատականներում ընդգծվում է «ներդաշնակություն» բնութագրումը, որն իրապես արտահայտում է այս հյուրանոցի նկարագիրը։
     Այստեղ ներդաշնակ ու հանգստավետ է ամեն ինչ՝ ինտերիերն ու էքստերիերը, առաջարկվող ծառայությունների առաջակներն ու պահանջարկը, սպասարկման կուլտուրան և գնային քաղաքականությունը և, անշուշտ, տրամադրող, նրբաճաշակ միջավայրը։ Բարձրակարգ որակավորմամբ, պրոֆեսիոնալ սպասարկող անձնակազմի անհատական մոտեցման շնորհիվ, այս հյուրանոցը մեծ ճանաչում և բարի համբավ է վայելում, իսկ դրա փաստացի վկայությունը ամեն տարի ավելացող կրկնայցերն են։
      Հյուրանոցային համարները՝ անկախ նրանց կարգից, առանձնանում են հարմարավետ, նրբաճաշակ կահավորմամբ, կապի ու հեռահաղորդակցության սարքավորումներով, կենցաղային անհրաժեշտության բոլոր պարագաներով, բարձրակարգ հանգիստ կազմակերպելու բոլոր միջոցներով։

+ 37460 51 10 00    www.ararathotel.am

      «ԱՐԱՐԱՏ» հյուրանոցը հիանալի պայմաններ է առաջարկում նաև ակտիվ ու նպատակային ժամանցի կազմակերպման համար։ Այստեղ գործում է լողավազան, արևելյան և ռուսական շոգեբաղնիքներ, ֆիթնես ակումբ, ռեստորաններ, բարեր։ Հյուրերի ամենասիրելի հատվածներից է ձմեռային այգին, առանձնացված հանգստի ու ծամանցի սրահները։ Ժամանակակից սարքավորումներով մարզադահլիճը, գեղեցկության և մերսման սրահները և այլն։
    Բազմազան և ինքնատիպ, անընդմեջ նորացվող կերակրացանկով, մեծերի և փոքրերի, տարբեր նախասիրությունների հյուրերի նկատմամբ այստեղ ցուցաբերվող անհատական մոտեցմամբ է ներկայանում նաև հյուրանոցի «ՆՈՅ» ռեստորանի խոհանոցը։
      Իսկ եթե դուք կամենում եք անցկացնել գործնական հանդիպումներ, ապա կարող եք օգտվել կոնֆերանս դահլիճից, որը հագեցած է արդիական սարքավորումներով։ Հուշանվերների սիրահարները կարող են խորասուզվել ժողովրդական վարպետների ձեռքերով պատրաստված դեկորատիվ – կիրառական արվեստի ցուցանմուշների բազմազանության մեջ, որոնք արտացոլում են հայ ժողովրդի ավանդույթներն ու մշակույթը:
      «Արարատ» հյուրանոցը միայն հյուրանոց չէ, որ շրջապատված է քաղաքային ենթակառուցվածքներով, հաղորդակից մայրաքաղաքային կյանքի աշխույժ զարկերակին, այլ նաև հյուրանոցային ծառայությունների, ինչպես նաև այլընտրանքային բազմաբնույթ համալիր: Նրա մասնաճյուղերը տեղակայված են ամբողջ երկրով մեկ։
      Էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար «Արարատ» հյուրանոցն առաջարկում է աննախադեպ ծրագրեր։ Հայաստանի ամենանախընտրելի ժամանցային գոտում՝ ձիարշավարանում, ինչպես նաև առողջարանային քաղաք Դիլիջանում տեղակայված Պարզ լճում։