Հայաստանի հնամյա անցյալի ու ժամանակակից ներկայի զուգորդմամբ, բնության ու պատմության զարմանահրաշ հուշարձաններով, տուրիզմի, առողջարանային ու հանգստի անգերազանցելի առաջարկներով է հայտնի Սյունիքի մարզի կենտրոնը՝ Կապան քաղաքը:

Քաղաքը երիզող լեռնապարերը, գետերի, բնական աղբյուրների գեղանկարը զարդարում են քաղաքը:
Վահանավանքը, Շիկահողի արգելանոցը, Հալիձորի բերդամրոց, Սոսիների պուրակն ու բազում այլ հրաշալիքներ, բազմադարյա կենցաղի այնքան կենդանի պատկերներն ու երգող շատրվանների հմայող պարը, մարդկանց ջերմ ու սրտաբաց հյուրընկալությունը, քաղաքի այցելուներին նորանոր բացահայտումներ ու անջնջելի տպավորություններ են պարգևում:
Այս հրաշալիքները վաելելու համար իր բազմազան ծառայություններն է առաջարկում Կապանի «Արարատ» ռեստորանը, որը տեղակայված է քաղաքի բանուկ մայրուղու վրա:

Մաքրակենցաղ, սրտաբաց, մշտապես առատ սեղաններով, հյուրերին հարազատորեն դիմավորելու, նրանց օրը անմոռաց դարձնելու պատասխանատվությամբ է ճանաչում ստացել Կապանի «Արարատ» ռեստորանը:

      Ռեստորանը յուրօրինակ է նաև իր կոլորիտով, ազգային բազմազան կերակրատեսակներով, որոնք այս բնաշխարհի թարմ ու բնական մթերքներով են պատրաստվում: Փորձառու խոհարարներն ու սպասարկող անձնակազմը հյուրերի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում: Ազգային բազմազան ուտեստներից բացի, այստեղ կարելի է ճաշակել նաև արևելյան, եվրոպական և այլ խոհանոցների կերարատեսակներ:
Այստեղ գործում են ընդարձակ սրահներ, որտեղ բոլոր պայմանները առկա են ընկերային , ընտանեկան, ինչպես նաև մեծամասշտաբ միջոցառումների անցկացման համար:

Հեռ: +374 93 873945