Քրիստոնյա աշխարհի հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը տարիներ շարունակ եղել և մնում է բազմահազար տուրիստների ամենանախընտրելի հանգրվաններից մեկը: Պատմամշակութային հոյակերտ ու բացառիկ կոթողների խնկաբույրը մոգական շնչով են պարուրում այս քաղաքը, նրան դարձնելով մշտապես ձգող ու առեղծվածային: Այստեղ ծնված ազնիվ և ազգանվեր մտահղացումները ի վերոստ օրհնված ներշնչանքով են իմաստավորվում: Նման մի երազանք ուներ Մաչանենց Գրիգորը՝ արվեստասեր ու արվեստագետ, ու այն ստացավ ձև ու բովանդակություն, կերպարանք, որ տարիներ անց բազմահազար օտար մարդկանց համար արժեվորվեց և դարձավ հոգեհարազատ:
         Էկո կենտրոնը հիանալի մեկնարկային վայր է քայլարշավների, ձիերով արշավների և վայրի բնության հետ հաղորդակցվելու համար: Ձիերով տուրը վայրի բնության և ձիերի սիրահարների համար է: Այս տուրի ընթացքում դուք կարող եք ուսումնասիրել ոչ միայն Հայաստանի վայրի բնությունը, լեռները, բլուրները, լճերն ու անտառները, այլև ծանոթանալ երկրի հարուստ մշակութային և կրոնական ժառանգությանը:

         Բացի տարածված սպորտաձև լինելուց, հեծանվավազքը հրաշալի միջոց է ակտիվ հանգիստ նախընտրողների համար: Հեծանվարշավի մեկ օրը նախատեսում է 35-75 կմ ճանապարհ, որ վերուվար է անում անտառապատ լեռների, կանաչ մարգագետինների տափաստանների միջով, Սևանա լճի ափի երկայնքով:
         Տուրի ողջ ընթացքում հեծանվորդներին ուղեկցում է մինիբուս, որը տեղափոխում է արշավորդների ուղեբեռը, սնունդը, անհրաժեշտ գործիքներ անսարքությունները վերացնելու համար: Հայաստանի թռչունների դիտման տուրն առաջարկում է հագեցած ծրագիր, նոր ու հետաքրքիր տեղեկությունների առատությամբ:Իր 349 թռչնատեսակներով Հայաստանն իսկական հայտնություն է թռչուններով հետաքրքրվողների համար:

         Աշխարհում գոյություն ունեցող 29 դասերից 18-ը և 187 թռչնաընտանիքներից 58-ը ներկայացված են այստեղ, քանի որ նրանց համար Հայաստանը Հյուսիսային և Հարավային կիսագնդերը իրար կապող հիմնական միգրացիոն ճանապարհն է : Արևորդի էկո տուրը հրավիրում է բոլորին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում վայելելու բնության հետ շփվելու հաճույքը:
         Հայաստանը մեր տարածաշրջանում կարող է համարվել էկոտուրիզմի համար ամենաբարենպաստ գոտիներից մեկը: Գտնվելով ծովի մակարդակից 390-4090մ, բարձրության վրա` իր փոքր տարածքում Հայաստանը ներառել է բնական անսահման բազմազանություն` բարձրաբերձ լեռներ, աննդախոր ձոր ու կիրճեր, սաղարթավոր անտառներ և ալպիական մարգագետիններ: Հայաստանում, հատկապես բարձր լեռնային գոտում և կիսանապատային տարածքներում դեռ պահպանվել են կուսական գոտիներ: Դրա վառ ապացույցն է հանդիսանում Խոսրովի արգելանոցը: Այս արգելավայրը, չնայած իր տարածքի փոքրությանը, կարող է պարծենալ իր յուրօրինակ, անկրկնելի բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Կենտրոնն ունի արևային էներգիայով տաքացվող ջրային համակարգ, խոհանոց, ընդարձակ հյուրասրահ և լիարժեք հանգիստի համար նախատեսված հարմարավետ հյուրատուն:
         Էկո տուրիզմի անկրկնելի վայր է Երևանի կենդանաբանական այգին: Այստեղ բնակվում են կենդանիների, սողունների, երկկենցաղների, ձկների և թռչունների շուրջ 200 տեսակ:

         Վերջին տարիներին, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի նպատակաուղղված գործունեության արդյունքում,նոր թափ են առել այգու վերակառուցման աշխատանքները՝ կյանքի են կոչվել համագործակցության մի շարք ծրագրեր միջազգային հեղինակավոր գործընկերների հետ, կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք խնդիր ունեն առավել բազմաբովանդակ ու հետաքրքիր դարձնել այցելուների առօրյան: 1940թ գործող Երևանի կենդանաբանական այգին մշտապես եղել ու մնում է զբոսաշրջիկների ամենանախընտրելի հանգստի ու ժամանցի վայրերից մեկը:
www.yerevanzoo.am