Արհետների ու արվեստների, անկրկնելի կոլորիտի, հյուրասիրության և հյուրընկալության անզուգական ավանդույթների քաղաք է Գյումրին:

       Իր տարածքով ու նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքը, իր բուռն ստեղծագործական կյանքով մշտապես դառնում է բազմաբնույթ միջոցառումների կենտրոն, իր հյուրընկալ հարկի տակ համախմբելով հազարավոր այցելուների ամբողջ աշխարհից:


      Զբոսաշրջիկներին քաղաքը գրավում է նախևառաջ իր յուրահատուկ աուրայով, առատ, անգերազանցելի խոհանոցով և,որ ամենակարևորն է, բարի, հումորով ու սրտաբաց մարդկանցով, որոնց հետ շփելով կարճ ժամանակում հարազատանում են քաղաքին, այստեղ անցկացրած ամեն օրը դառնում է անմոռանալի:


     Գյումրին նաև աշխարհի այն եզակի քաղաքներից է, որ իր փոքր տարածքում այդքան թանգարաններ, մշակութային օջախներ ունի:

     




«ԱՌԼԵԿԻՆՈ» հյուրանանոցը տեղակայված է աշխարհագռչակ շանսոնյե ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ անունը կրող հրապարակում, որտեղ երախտագետ գյումրեցիները տեղադրել են նրա այնքան կենդանի արձանը:


      Հյուրանոցում կան հանգստի ու ժամանցի բոլոր պայմանները: Ննջարանները լուսավոր են, հարմարավետ, հագեցած են հիգիենայի, լիարժեք կենցաղավարության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, սարքավորումներով, հեռահաղորդակցման միջոցներով:

      Մշտապես նորացվում և արդիականացվում են շենքային պայմանները, հանգստի ու զվարճանքի սրահները: Հյուրանոցն ունի շոգեբաղնիք՝ փոքր լողավազանով, առանձնացված գեղեցկության սրահ, ավտոկայանատեղի և այլն:


     Այստեղ գործում են ընդարձակ սրահներ, որտեղ բոլոր պայմանները առկա են ընկերային , ընտանեկան, ինչպես նաև մեծամասշտաբ միջոցառումների անցկացման համար:

      Սպասարկման բարձր կուլտուրան, հյուրերի նկատմամբ անհատական մոտեցումն ու մատուցվող կերակրատեսակների ընտրանին, այստեղ անցկացվող հանգիստն ու տոնակատարությունները դարձնում են հիշարժան:

     Հրապարակը քաղաքի ամենամարդաշատ ու սիրված անկյուններից է, իր ժամանակակից ենթակառուցվածքներով՝ բանկեր, սրճարաններ, սննդի ու սպասարկման կառույցներ, այն հաղորդակից է դարձնում քաղաքի աշխույժ կենսառիթմին: Այս առումով «ԱՌԼԵԿԻՆՈ» հյուրանոցը արդյունավետ հանգրվան է նաև գործարար, ակտիվ գործունեություն ոլորտ նախընտրող այցելուների համար: