There are no translations available.
ՀՀ պետական օրհներգը
Հայաստան աշխարհ
Արարատ լեռան փեշին, ուր առաջին անգամ իր տապանից իջավ ու բնակություն հաստատեց ....Նոյ նահապետը,..... բարձրաբերձ լեռների գրկում փռված է Հայաստան աշխարհը` հնագույն քաղաքակրթության բնօրրանը, առաջին քրիստոնյա պետությունը: Տարածքը՝ 29.74 հազար քառ. կմ.
Երբեմնի հզոր ու անծայրածիր այս երկիրը չդիմացավ ժամանակի դաժան ու կործանարար հարվածներին, տեսավ բազում
պատերազմներ, բնության արհավիրքներ, միլիոնավոր կյանքեր խլած Մեծ եղեռն ու փոքրացավ, սեղմվեց ու աշխարհի քարտեզի վրա դարձավ մարգարտի հատիկի մեծության: Բայց նա նորից շարու- նակում է աշխարհին զարմացնել իր յուրօրինակությամբ, իր հրաշա- լիքներով, ինչպես նույն այդ փոքրիկ խեցու մեջ ամփոփված մարգար- տահատիկը:
Բնակչությունը՝ 3,210,000 (2001)
Հայաստանն անձեռակերտ հուշարձանների, հինավուրց վանք ու խաչքարերի երկիր չէ միայն. այն իր հեքիաթային
բնաշխարհով, իր արտասովոր, հյուրընկալ ու բարեսիրտ ժողովրդով զարմանահրաշ ու կենդանի մի պատկերասրահ է` ժամանակակից կյանքի գունազարդմամբ: Մեկ անգամ տեսնողը` երբեք չի մոռանա:
բնաշխարհով, իր արտասովոր, հյուրընկալ ու բարեսիրտ ժողովրդով զարմանահրաշ ու կենդանի մի պատկերասրահ է` ժամանակակից կյանքի գունազարդմամբ: Մեկ անգամ տեսնողը` երբեք չի մոռանա:





