Այն իսկապես հյուրերի տունն է դառնում, սեփական տան հարազատությամբ ու հարմարավետությամբ:

      Լոռու մարզը իրավամբ համարվում է Հայաստանի թոքերը, նրա համար մշտապես ապահովելով մաքուր օդ ու թթվածնի անհատնում պաշար:

   Կանաչապատ անտառները, ամենաջրառատ գետի՝ Դեբեդի թարմացնող շունչը, լոռնային սառնաշունչ օդն ումշտադալար մարգագետինների մեղմ քամին այս տարածաշրջանը դարձնում են առողջարանային ամենապահանջված գոտին:
        «Արտեմի» հյուրատունը այս գեղատեսիլ բնության գրկում հանգրվանած այն եզակի օջախներից է, որը հիանալի պայմաններ է առաջարկում անհատական և ընտանեկան հանգիստը լիարժեք կազմակերպելու համար:

      Ջերմությամբ ու սիրով, սրտաբացությամբ ու ընդգծված նվիրվածությամբ են այստեղ ընդունում և ճանապարհում հյուրերին:
      Բնությունը ոչ միայն կազդուրում է հոգով ու մարմնով, այլ նաև իր բերք ու բարիքով զարդարում, անկրկնելի է դարձնում հյուրասիրությունը: Խոհանոցում բոլոր կերակրատեսակները պատրաստվում են հիմնականում սեփական տնտեսությունում պահվող և աճեցվող հումքով:
     

     Հյուրատունը ապահոված է մշտական տաք ջրով,արբանյակային ալեհավաքով, ինտերնետ կապով:

      Հյուրերի հանգիստը առավել հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար կազմակերպվում հետաքրքիր շրջագայություններ դեպի տեսարժան վայրեր:

      Ստեղծված են պայմաններ նաև ակտիվ հանգիստ անցկացնելու համար: