Բարձրադիր լեռնային կլիմայի, բուժիչ ու կենսատու բնական աղբյուրների, անկրկնելի բնաշխարհի, ազգային հյուրընկալության բազմադարյա ավանդույթների ու սպասարկող անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ «Արթուրս Աղվերան Ռեսորթ» հյուրանոցը հայաստանի ամենապահանջված հանգստավայրերից է:


          Հյուրանոցը գտնվում է Երևանից 55կմ. հեռավորության վրա: Այստեղ հյուրընկալվելիս Դուք կվայելեք լեռնային թարմ օդը և Դալար գետի կարկաչը: Ձեզ համար` հեռու աշխատանքային խնդիրներից և առօրյա հոգսերից, իրենց դռները կբացեն 60 հարմարավետ և բարձրակարգ համարներ, որոնք տեղակայված են ավստրիական շալե ոճով կառուցված 5 մասնաշենքերում, որը ստեղծում է հրաշալի ալպիական գյուղի տպավորություն: Ձեր տրամադրության տակ են մարզասրահը, լողավազանները, բիզնես հնարավորությունները, ռեստորանը և բարը:

          «Արթուրս Աղվերան Ռեզորթ» — այստեղ Դուք կարող եք ճաշակել եվրոպական և հայկական խոհանոցների ճաշատեսակներ: Ավագ խոհարարը կգոհացնի նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին: Բարձրակարգ մատուցումը, հաճելի մթնոլորտը և մեղմ երաժշտությունը կստիպեն Ձեզ մոռանալ առօրյա հոգսերը:

          Առողջարարական կենտրոնում Դուք կարող եք օգտվել լողավազանից (բաց և փակ), շոգեբաղնիքից (սաունա), մարզասրահից, հիդրոմերսումից և սեղանի թենիսից:

           Մեծ թենիսի սիրահարներին առաջարկվում է ընդարձակ հարմարավետ կորտ, որը կարող է օգտագործվել նաև որպես ֆուտբոլի դաշտ:

           Բիլիարդի սիրահարները կարող են լավ ժամանակ անցկացնել սրահում:

           Թող Ձեզ ժպտա հաջողությունը և մի մոռացեք, որ այն ժպտում է նորեկներին: Այստեղ կարող եք վայլել սիգար, ինչպես նաև շախմատ և նարդի խաղալ:


          Մանկական սենյակը նախատեսված է 3-10 տարեկան երեխաների համար: Փոքրիկ հեքիաթ Ձեր երեխաների համար, որտեղ նրանց սպասում են բազմատեսակ խաղեր:

           Մեծ կոնֆերենց դահլիճը նախատեսված է 120-200 անձի համար: Դահլիճը կահավորված է բարձրախոսերով, LCD պրոյեկտորով: Այն լիովին համապատասխանում է մեծ կորպորատիվ միջոցառումներ կազմակերպելու համար:

          Խորհրդակցությունների սենյակը նախատեսված է 20-25 անձի համար: Կահավորված է բարձրախոսերով, LCD պրոյեկտորով: Իդեալական տարբերակ է հաջողությամբ լուծելու աշխատանքային բարդ հարցերը:

           Հյուրանոցային համարներից 20-ը Standard TWIN են, երկու առանձին մահճակալներով, 40-ը` Standard DBL են, երկտեղանի մահճակալով:

           Հյուրանոցը սպասում է Ձեզ` նվիրելու հաճելի հանգիստ և անմոռանալի պահեր:

           Տարվա ցանկացած եղանակին, լինի դա շոգ ամառ կամ ցուրտ ձմեռ, հյուրերին միշտ սպասում է ջերմ հյուրընկալություն, բարձրակարգ սպասարկում և ուշադիր անձնակազմ: