Արագածոտն մարզը Հայաստանի այն տարածաշրջաններից է, որը ոչ միայն պատմամշակութային հոյակերտ, անկրկնելի կոթողների, բացառիկ պատկերասրահ է, այլ նաև չքնաղ բնապատկերների, զարմանհրաշ բնաշխարհի, զբոսաշրջային յուրօրինակ գրավչությունների բնօրրան է:

     Ամեն բնակավայր, լեռ ու սար այստեղ հարուստ է պատմության հազարամյա վկայագրերով՝ կիկլոպյան դարաշրջանից պահպանված նախամարդու բնակատեղիներով, քարանձավներով, վանք ու բերդերի, մատուռների ու խաչքարերի չկրկնվող բազմազանությամբ:
     Աշտարակ քաղաքը , որը մարզի կենտրոնն է, և ընդամենը 22 կմ է հեռու մայրաքաղաքից, Հայաստանի ամենահնագույն բնակավայրերից է: Գեղատեսիլ Քասախ գետի ափեզրին, քառագագաթ Արագած լեռան ստորոտին գտնվող Աշտարակ քաղաքը ցանկացած նախասիրության զբոսաշրջիկի գրավում և հրապուրում է իր բազմադարյա ճարտարապետության բացառիկ նմուշներով, անզուգական խոհանոցով, ստեղծագործ, հյուրընկալ մարդկանցով:






    Քաղաքի կենտրոնում տեղակայված «Աշտարակ» հյուրանոցում հանգրվանելով, դուք հաղորդակից կդառնաք Հայաստանի հազարամյա պատմությանն ու մշակույթին, առողջարանային հանգիստ կվայելեք և կճաշակեք այս բնաշխարհի անմահական օդ ու ջրով սնված բերքն ու բարիքը: «Աշտարակ» հյուրանոցը նաև լավագույն վայր է կոորպորատիվ հանդիպումների, գործարար ոլորտի մարդկանց համար; Կարելի է տեսարժան վայրերի այցելությունները լավագույնս համադրել գործարար ակտիվ գործունեություն ծավալելու հետ, քանի որ հյուրանոցը և մոտ է մայրաքաղաքին, և Աշտարակ քաղաքն էլ տեղում ունի զարգացած ու ժամանակակից ենթակառուցվաքներ:
      Հյուրանոցն ունի հարմարավետ, նպատակային կահավորմամբ համարներ, որտեղ և հանգստի , և ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ստեղծված են: Սենյակներ ապահովված են ժամանակակից կապի և հեռահորդակցման միջոցներով, հիգիենայի պարագաներով ու սարքավորումներով:
«Աշտարակ» հյուրանոցում մշտապես ձեզ կդիմավորեն հարազատորեն, սրտաբաց վերաբերմունքով, հյուրընկալության ազգային ավանդույթներով :

+374 232 34 393