Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, որտեղ տեղակայված է «ԱՍԼԱ» հյուրանոցը, Հայաստանի հարավային դարպասն է և երկիր մտնող հյուրերին այն առաջինն է ներկայացնում հայ ժողովրդի հյուրընկալության բարի ավանդույթները:
      Մշտապես սրտաբաց, առատ սեղաններով, ջերմությամբ ու նվիրվածությամբ են այս հյուրանոցում դիմավորում, ընդունում ու ճանապարհում հյուրերին: Այս վերաբերմունքն է դարձել կարևորագույն առավելությունը, որ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակն ու կրկնայցերը:
     «ԱՍԼԱ» հյուրանոցը իր գործին անմնացորդ նվիրված իր աշխատակազմով, ընտանեկան օջախ է հիշեցնում, ուր ամեն հյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական մոտեցում , հոգ են տանում նրանց հանգիստն ու ժամանցը արժանավայել կազմակեպելու, նրանց հիշարժան օրեր պարգևելու համար:

     Արդյունավետ հանգստի համար առանձնակի տպավորիչ ու բազմաֆուկցիոնալ է հյուրանոցի բակը: Կանաչախիտ ծառ ու ծաղիկներով զարդահյուսված, արևաշող մրգերով ծանրաբեռ այգիները, ժամանցի, ակտիվ հանգստի համար նախատեսված բազում առաջարկներով, այստեղ անցկացրած ամեն օրը դարձնում են անկրկնելի:
           Հյուրանոցն ունի ճաշակով կահավորված, համապատասխան տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով, հիգիենայի պարագաներով հագեցած սենյակներ, հանգստի սրահներ:
     Սյունիքի մարզը աշխարհին հայտնի է նաև իր անկրկնելի ազգային խոհանոցով: Թարմ, էկոլոգիապես մաքուր, լեռնային սառնորակ աղբյուրներից սնվող, արևի ջերմությամբ հասունացած մրգերից ու բանջարեղենից աղանդերներ, հյութեր ու անգերազանցելի կերակրատեսակներ են պատրաստում, որոնց բաղադրատոմսերը այստեղ դարերի ավանդույթներ ունեն և փոխանցվում են սերնդե սերունդ, այդ է գաղտնիքը, որ այստեղ ամեն տանտիրուհի հմուտ խոհարար է , ումից կարելի է նաև վարպետության դասեր առնել:
     Ագարակ քաղաքում հանգրվանելով, դուք կարող եք մոտիկից հաղորդակցվել Սյունիքի մարզի հազարամյա պատմությանն ու մշակույթին, այցելություններ կազմակերպել դեպի շրջակա տեսարժան վայրերը: