«ԱՍՊԵՏ»
ՀՅՈւՐԱՏՈւՆ

                  Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը: Այստեղ է գործել նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը:

    Տաթևը աշխարհին հայտնի է նաև «ՏաԹևեր» ճոպանուղուվ, որը դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհն է:

    2010 թ.-ին «ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի:

    Տաթևի բնաշխարհը տարվա բոլոր եղանակներին ոչ միայն իր հմայքով է գուրգուրում սիրտդ ու հոգիդ, այլ նաև կազդուրում է ֆիզիկապես` իր մոգական, խորհրդավոր բնաշխարհով:


         Այս պատմաճարտարապետական հրաշքի, անզուգական բնության գրկում, հայկական օջախի իսկական նախատիպ է «Ասպետ» հյուրատունը:         Ընդամենը մի քանի օր հյուրընկալվելով այս հյուրատանը դուք կբացահայտեք հայկական մշակույթն ու հազարամյա պատմության զարմանահրաշ էջերը, անձամբ հաղորդակցվելով այդ ամենի հետ:



        Հյուրատունը իր հարմարավետ սենյակներով, հանգստի լավագույն պայմաններով անմոռանալի կդարձնի Տաթևում անցկացրած ձեր ամեն օրը:
         «Ասպետ» հյուրատունը առանձնակի է նաև նրանով, որ այստեղ հյուրասիրությունը պատվի և արժանապատվության խնդիր է:

        Բազմաշնորհ տանտիրուհու ձեռքով, բնական հումքով, սեփական այգու բարիքներով պատրաստված ուտեստները անկրկնելի են ոչ միայն համային որակներով այլ նաև գեղագիտական ճաշակով, մատուցման կուլտուրայով և, որ ամենակարևորն է սիրով և ջերմությամբ: