Կոտայքի մարզի Արամուս համայնքը, որտեղ գտնվում է «Ավալոն» հյուրանոցային համալիրը, տեղակայված է մայրաքաղաքից 20կմ հեռավորության վրա, Գետառի ձախ ափին: Բնության չքնաղ բնապատկերներով, պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ ու իր հյուրասեր մարդկանցով այս տարածաշրջանը զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից է:

Ավալոն հյուրանոցային համալիրը իր դիրքով և մատուցած ծառայությունների որակով մշտապես պահանջված հանգստավայրի իր բարի համբավը տարիներ շարունակ պահպանում է արժանապատվորեն:
Հյուրերի հանգիստն ու ժամանցը հետաքրքիր, արդյունավետ ու նպատակային կազմակերպելու համար այստեղ ամեն ինչ
նրբանկատորեն մտածված է:
Կանաչապատ, ծառ ու ծաղկունքով զարդարված բակային հատվածը առաջին իսկ տպավորությամբ տրամադրող ու հանգստավետ միջավայրի զգացողությամբ է գրավում: Խաղահրապարակ, առանձնացված տաղավարներ, ջրային ավազաններ՝ ամեն ինչ ընտանեկան,
ընկերային հանգստ վայելելու համար:

+374-99-060054 (բջջ.), +374-222-60054

www.avalonhotel.am

Հյուրանոցային համարները առանձնանում են նրբաոճ, դասական և յուրօրինակ, չկրկնվող հարդարանքով, նրբաճաշակ կահավորանքով և հարմարավետությամբ: Հագեցած են ժամանակակից կապի և հեռահաղորդակցության միջոցներով, կենցաղային անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, հիգենայի պարագաներով, լիակատար ժամանցի պայմաններով: Հյուրանոցային համարներն ունեն նաև անհատական ավտոկայանատեղի:

Ջերմ ու նվիրված քաղաքակիրթ վերաբերմունքով, այցելուների նկատմամբ անհատական մոտեցմամբ ու ընդգծված պատրաստակամությամբ հյուրանոցային համալիրի աշխատակազմը այս հյուրընկալ օջախի լավագույն նկարագիրի երաշխավորն է:

Հյուրանոցային համալիրին կից գործում է նաև ռեստորան, հանդիսությունների դահլիճ՝ բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման լավագույն պայմաններով և հնարավորությամբ:

«ԱՎԱԼՈՆ» հյուրանոց ռեստորանային համալիրը նաև հանգստյան գոտի է՝ իր առանձնացված տաղավարներով: Այստեղ կարելի է ճաշակել ջրային ավազաններում խայտացող ձկնատեսակներ, թոնրի լավաշ և լիարժեք հանգստանալ բնության գրկում: Փորձառու խոհարարները տեղական թարմ ու էկոլոգիապես մաքուր մթերքներով պատրաստում են համային որակով, մատուցման կուլտուրայով անկրկնելի կերակրատեսակներ, որոնք գոհացնում են ամենախստապահանջ գուրմաններին:

Իսկ վայելքն ու բարձր տրամադրությունը այստեղ ամբողջացնում ու կատարյալ են դարձնում սիրված երգիչներն ու կենդանի երաժշտությունը: