ԱՂԱ ԲԵԿ
ՀՅՈւՐԱՏՈւՆ

Լոռվա անկրկնելի բնության գրկում, ուր ամեն լեռան ու ձորերի մեջ կարելի է պատմամշակութային հրաշքների ականատես լինել, իր հյուրընկալությամբ առանձնանում է ԱՂԱ ԲԵԿ հյուրատունը

        Հյուրատունը գտնվում է Դսեղ գյուղում, որը Հայաստանի ամենապահանջված հանգստյան գոտին է:

     Այստեղ կարելի է հաղորդակցվել ոչ միայն բնությանն ու հազարամյա պատմության կենդանի վկայագրերին, այլ նաև վայելել սրտաբաց տանտերերի հյուընկալությունը:

Մաքրակենցաղ, ջերմ ու հյուրասեր օջախ է ԱՂԱ ԲԵԿ հյուրատունը:

      Ազգային հյուրընկալության ավանդույթների կրողն ու շարունակողը:

Հեռ. +/374/ 94660037 +/374/ 94660031
Էլ. հասցե՝ albert.aghabekyan@mail.ru

         Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները ընտանեկան միջավայրում լիարժեք հանգիստ և ժամանց անցկացնելու համար՝ հարմարավետ, լուսավոր սենյակներ, կանաչապատ պարտեզներ ու այգիներ, ազգային կերակրատեսակների բազմազանությամբ բացված սեղաններ, էկոլոգիապես մաքուր, թարմ ու առողջարար սնունդ, առատ խոհանոց: Այստեղ բնաշխարհն օգնում է և առողջարանային, և ակտիվ հանգիստ կազմակերպելու համար:

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ

          Բարձր լեռնային կլիման, գետ ու լճերի առկայությունը, կանաչապատ տարածքները մշտապես կազդուրում և երկարաժամկետ կենսունակություն են ապահովում: Հյուրատան փորձառու անձնակազմը հիանալի տիրապետում է դեղաբույսերից տարբեր օգտակար և բուժիչ ըմպելիքներ պատրաստելու ավանդույթներին: Այստեղ առաջարկում են նաև տարատեսակ հատապտուղներից, մրգերից, պատրաստված մուրաբաներ, հյութեր և այլն:

ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ

     Հյուրերի համար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, քայլարշավներ և այլն: