Ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա` գեղատեսիլ լեռների գրկում, ծփում է աշխարհի ամենաբարձր լճերից մեկը` Սևանը։
Արդեն կես դար բարձրունքից այս զարմանահրաշ լճին ու նրա թերակղզու բազմադարյա վանքերին է հայացքն ուղղել անմահ լեգենդի քարե արձանը` Թամարը, ով ջահը ձեռքին լուսավորում է իր սիրեցյալի ճամփան։ 2010 թվականին նոր կենդանություն ու ժամանակակից հանդերձանք ստացավ «Ախթամար» հյուրանոցը։
Բարձր լեռնային առողջարար կլիման, ծովակի կազդուրիչ օդն ու ջուրը հարուստ բնաշխարհի պարգևած բնական սնուննդը և աննման տեսարանը «Ախթամար» հյուրանոցը դարձնում են մշտապես ձգող ու ցանկալի։

Լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի սիրահարների համար գործում է բարձրակարգ ճոպանուղին։

"Ախթամար" ռեստորանը ձեզ է առաջարկում ինչպես հայկական, ազգային, այնպես էլ աշխարհի բազմազան խոհանոցի տեսականին։

ԺԱՄԱՆՑ ԵՎ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐ

ԱՅՍՏԵՂ ՀԱՆԳԻՍՏԸ ՎԱՅԵԼՔ Է
Ճաշակ...
Նրաբագեղություն...
Հարմարավետություն...
Մոտ 50 հարմարավետ սենյակները, այդ թվում` 6 էլիտար, միշտ պատրաստ են հյուրեր ընդունել աշխարհի բոլոր կողմերից:






