Հայաստանի երրորդ քաղաքն է Վանաձորը, այն իր արդիական ենթակառուցվածքներով, հյուրանոցային տնտեսությունների, հանգստյան գոտիների բազմազանությամբ, անտառածածկ ու մշտադալար էկոհամարկարգով, առողջարանային կլիմայով ու ազնվական բարքերով տուրիզմի զարգացման համար լավագույն միջավայր է ապահովում:
     Կանաչապատ անտառներով շրջապատված, լեռնային կազդուրիչ կլիմայով ու աննման բնաշխարհով Վանաձոր քաղաքը Հայաստանի լավագույն առողջարանային հանգստավայրերից է։ Քաղաքային կյանքի աշխույժ կենսառիթմին հաղորդակից «Այգ» ռեստորանը առանձնացված ու հանգստավետ մի օազիս է՝ ծաղկազարդ մարգագետիների ու անտառների գրկում։ Եվ ակտիվ, գործարար աշխարհի ներկայացուցիչների, և պասիվ հանգիստ նախընտրողների համար այս ռեստորանը շահավետ, նպատակային և արդյունավետ առաջարկներ ունի ։
      Վանաձորի անկրկնելի բնության գրկում գտնվող «ԱՅԳ» ռեստորանը, արդեն երկար տարիներ Լոռի այցելող հյուրերի համար դարձել է պահանջված հանգրվան։

Ք․ Վանաձոր Շիրակի խճուղի 6

Հեռ։ +374 99 06 70 40


     «ԱՅԳ» ռեստորանի խոհանոցը անզուգական և յուրատեսակ է։ Այստեղ կարելի է ճաշակել ազգային խոհանոցի ամբողջ հարուստ տեսականին։ Փորձառու խոհարարները պատրաստում են նաև ֆիրմային, սեփական բաղադրատոմսերով, տեղի էկոլոգիապես մաքուր մթերքներով կերակրատեսակներ։
      Բնության հետ կատարյալ ներդաշնակությամբ կառուցված տաղավարները օգնում են հաղորդակցվել hայկական բնաշխարհի անզուգական պատկերների հետ, վաելելով անմոռանալի հանգիստ և ժամանց։
«ԱՅԳ» ռեստորանի հանդիսությունների սրահը լավագույն պայմաններ է առաջարկում նաև կոորպորատիվ միջոցառումների, բիզնես լանչերի և տարաբնույթ տոնակատարությունների կազմակերպման ու անցկացման համար։