Բնության անկրկնելի բնապատկերների, մշակույթի ու պատմության հազարամյա հուշարձանների, նախնադարյան մարդու ոտնահետքերն ու նկարազարդ վկայագրերը պահպանած լեռնապարերի, տիեզերքի հետ հաղորդակցվող քարաժայռերի , լայնահուն գետերի ու չքնաղ ջրվեժների բնօրրան է Սիսիան քաղաքը:

Հանգրվանել Սիսիանում, նշանակում ականատեսը դառնալ բնության հրաշքներին, Շաքիի ջրվեժի հմայքին, այցելել նախապատմական ՈՒղտասար, Որոտավանքի համալիր, Որոտնաբերդ, Մելիքի կամուրջ, Քարահունջի Զորաց քարեր, Սիսավան և այլ բազում զարմանահրաշ վայրեր, որոնք ձեր հանգիստը կդարձնեն անմոռանի, տպավորություններն՝ անջնջելի:


Սիսիանի «ԲԱՍԵՆ» հյուրանոցը այն եզակի հանգրվաններից է, որտեղ հնամյա ազգային ոգին ու շունչը այնքան ներդաշնակորեն զուգակցվում է արդիական հանգստավայրի պահանջներին: Հայ ավանդական կենցաղի հետ հաղորդակցվելու համար հյուրանոցը ձեզ է ներկայանում տարածաշրջանի գործուն ու կենդանի մանրակերտով:

      «ԲԱՍԵՆ» հյուրանոցը իր առանձնացված քոթեջներով, հարմարավետ միջավայր ու պայմաններ է առաջարկում ընտանեկան ու ընկերային հանգստի համար:

     

Էկոտուրիզմի անփոխարինելի վայրերից է «ԲԱՍԵՆ» հյուրանոցը: Կերպարվեստի, դեկորատիվ, կիրառական արվեստի հիանալի ցուցանմուշներով ձևավորված սրահները, ազգային ոճավորմամբ, յուրօրինակ հանգստի գոտիները, տրամադրում են վարպետության դասեր ստանալ բրուտագործության, գորգարվեստի վարպետներից:

Առանձնակի տպավորիչ է թոնրատունը, որտեղ կարելի է անձամբ պատրաստել հայկական ավանդական լավաշ հացն ու համտեսել տեղի ազգային խոհանոցի անզուգական կերակրատեսակների հետ:

      Այցելուները կարող են մասնակիցը դառնալ այստեղ մշտապես կազմակերպվող ցուցահանդես – վաճառքներին, համերգային տոնախմբություններին:

      Զանգեզուրի լեռնաշխարհի մարդիկ հյուրասիրության և հյուրընկալության նկատմամբ ընդգծված արժանապատվություն ունեն, հյուրը նրանց համար հարազատ է, որի գոհունակությունը իրենց աշխատանքի լավագույն գնահատական են համարում:

     Լինել Սիսիանում և հյուրընկալվել «ԲԱՍԵՆ» հյուրանոցում, նշանակում է ձեռք բերել նոր մտերիմներ, անհամբեր սպասել նոր հանդիպման, քանի որ այստեղ անցկացրած ամեն օրը այնքան լեցուն է ջերմ ու անմոռանալի հիշողություններով ու անջնջելի տպավորություններով: