«ՆԻՆԱ»  ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏՈՒՆ

«ՆԻՆԱ» զբոսաշրջային տունը  զբոսաշրջության ոլորտում նշանակալի ավանդի համար արժանացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրին:

       Դիլիջանը Հայստանի առողջարանային քաղաքներից  է: Անտառների մեջ, լեռներով շրջապատված  այս հանգստավայրը, աշխարհի տարբեր կողմերից եկած հյուրերի նախընտրծ վայրերից է: Այստեղ գտնվող զբոսաշրջային տներն ունեն անգնահատելի առավելություններ: Դրանք շրջապատող բնաշխարհը ամառ թե ձմեռ ապհովում է առողջարար կլիմա չքնաղ բնապատկերներ , լեռնային օդ ու ջուր, բնական սնունդ:
              «ՆԻՆԱ» զբոսաշրջային տունը իր ձևով ու բովանդակությամբ տիպային հայկական օջախ է՝ ազգային կենացաղին բնորոշ կահավորմամբ: Սենյակների ձևավորման մեջ գերիշխում են արևոտ գույները, որոնք ավելի են ընդգծում հայ մարդու հյուրընկալության ավանդույթները: Այստեղ մատուցվող նախաճաշը նույնպես առանձնահատուկ է՝ հենց բակում  տեղադրված  մեղվափեթակներից ստացված բնական անարատ մեղր, կաթնամթերք, շնորհաշատ տանտիրուհու պատրստած բազմատեսակ թխվածքներ ու աղանդեր, համադամ խորտիկներ և  իհարկե, հայկական թոնրահաց ու լավաշ:



 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏՈՒՆ ԳԱՌՆԻՈՒՄ

     

          Զբոսաշրջիկները  Գառնիից  հեռանում  են  ոչ  միայն  հազարամյա  Տաճարին  ու  նրա  պատմությանը  ծանոթանալով:  Կրկնակի  է  լինում  նրանց  հիացմունքն  ու  զարմանքը, երբ  շփվում են  տեղաբնակների  հետ, զմայլվում  Գառնիի  անկրկնելի  բնությամբ...  Մաքուր  օդ, սարերից  հոսող  անապական  ջուր  ու  կազդուրիչ  արև...  Մի  պահ, կարելի  է  ասել, վերանում  ես  իրականությունից, բայց  հաջորդ  վայրկյանին  քեզ  իրական  աշխարհ  է  բերում  գառնեցին՝  իր  բարեհամբույր  ժպիտով  ու  գառնեցու  նիստուկացին  ծանոթացնելու  պատրաստակամությամբ:  Նրանք  միշտ  պատրաստ  են  հյուրընկալելու  զբոսաշրջային  խմբերի  և  արդեն  քանի  տարի  դրա  փորձն  ունեն:   Ստեղծել  են  հնարավոր  պայմաններ՝  իրենց  հարկի  տակ  հյուրասիրելու  զբոսաշրջիկներին,  նրանց  ծանոթացնելու  հայ  մարդու  նիստուկացին,  վարք  ու  բարքին...

  

 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ  ՏՈՒՆ  

 

      Գառնիի տաճարը անվանում են նաև ԱՐԵՎԻ տաճար:
Որքան էլ ավանդապատումները դիցաբանական հիմք ունենան, դրանք հեռու չեն իրականությունից: Գառնիում չքնաղ է արևագալն ու մայրամուտը,  այստեղ այցելուները ոչ միայն հաղորդակցվում են բազմադարյա մշակույթի հետ, այլ նաև ականատեսը դառնում արևի հարափոփոխ արտացոլանքին՝ լեռներում, ձորերի մեջ ու տաճարի խորհրդավոր սյուների խորքում: Արևի ջերմությունն ու էներգիան  փոխանցվում է ջրին, հողին, դաշտ ու այգիներին:  
 
 
Español(Spanish Formal International)English (United Kingdom)Russian (CIS)Armenian (Հայերեն)French (Fr)


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

Դեղաբույսերով պատրաստված մի գավաթ թեյ, որ կճաշակես պատշգամբում` վայելելով գեղեցիկ բնապատկերները, առողջարար օդը: Այս ամենը քեզ կկազդուրի ֆիզիկապես, կպարգևի հոգեկան բավարարվածություն:

 

 
 
 





Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module

 

            Պտղատու  այգիներում  բացված  սեղանների  շուրջ  նստելուց  առաջ,  զբոսաշրջիկները  կարող  են  ծանոթանալ  լավաշ  հացի, գառնեցի  կնոջ  խոհանոցային  գաղտնիքներին... Ինչու  ոչ՝  նաև  կարող  ես  մասնակից  լինել:  Թոնիր  կարող  ես  ինքդ  վառել, խմորի  հետ  գործ  ունենալ  ես  ուզում, խնդրեմ, տանտիկնոջ  օգնությամբ  կարող  ես  գնդել  խմորը, գրդնակել, ավելի  մոտիկից  զգալ  թոնրի  պատերին  եփվող  լավաշ  հացի  բույրը: 

 




 

 

Տաճարի հարևանությամբ գտնվող <ԱՐԳԻՇՏԻ> հյուրատանն էլ հյուրերին սպասում են արևահամ գինիներն ու առատ ազգային խոհանոցը: Սրտաբաց ընդունելություն բազմաբովանդակ ժամանց:

         Համեցեք Գառնի՝ հաճելին ու օգտակարը համատեղելու: