Տուրիզմի և առողջարանային հանգստի իր բազմաբնույթ առաջարկներով Ծաղկաձոր քաղաքը հազարավոր զբոսաշրջիկների ամենանախընտրելի վայրերից է: Տարվա յուրաքանչյուր եղանակ այստեղ իր հմայքն ունի՝ արդյունավետ հանգստի համար համապատասխան պայմանները:

«ԾԱՂԿԱՀՈՎԻՏ» հյուրանոցը, այն եզակի հանգրվաններից է, որի մասին ասված «հարազատ օջախ» արտահայտությունը ոչ թե գովազդային հավելում է, այլ նրա իրական բնութագիրը:

Այստեղ ամեն ինչ հանգամանորեն մտածված է հյուրերի առօրյան նպատակային, հարմարավետ դարձնելու համար:

Հյուրանոցն առանձնանում է իր ջերմ ու մտերմիկ աուրայով, որի երաշխավորը պրոֆեսիոնալ, պատրաստակամ ու նվիրված աշխատակազմն է:

     «ԾԱՂԿԱՀՈՎԻՏ» հյուրանոցն առանձնանում է նաև կրկնայցերի հաճախականությամբ, ոչ միայն տեղաբնակների, այլ նաև օտարերկրյա հյուրերի համար այն կարճ ժամանակում դառնում է անխոփարինելի ու հարազատ:


Այս ամենի լավագույն գնահատականն ու արդյունքը «BOOKING.com» հեղինակավոր կայքի կողմից անցկացված մրցանակաբաշխության շրջանակներում «ԾԱՂԿԱՀՈՎԻՏ» հյուրանոցը արժանացավ մրցանակի՝ «Հյուրերի կողմից լավագույն կարծիքների արժանանալու համար.» անվանակարգում:

Հյուրանոցը տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում, Ծաղկաձորի ճոպանուղու հարակից տարածքում, բոլոր ենթակառուցվածքների հասանելիության կարևոր առավելությամբ, միևնույն ժամանակ շրջապատված է կանաչ գոտիներով, գեղեցիկ բնապատկերներով:

     Կլասիկ, դելյուքս, ընտանեկան, լյուքս տիպի համարները, իրենց առաջարկած համապատասխան ծառայություններով, յուրաքանչյուրն իր ոճով ու կահավորմամբ, անհրաժեշտ բոլոր պարագաներով, խստագույնս պահպանվող հիգիենայի կանոններով գերազանց միջավայր են ստեղծում պասիվ հանգստի համար:

      Նրբաոճ, հանգստավետ գունային լուծումներով ննջարանները, ժամանակակից տեխնիկական, կապի, հաղորդակցման միջոցներով հագեցած հանգստի սենյակները, այստեղ անցկացրած ամեն օրը դարձնում են վայելք:

      Ձևավորման մեջ գերակայում է ձևի, դիզայնի ու բովանդակության ներդաշնակությունը:      Լյուքս տիպի համարները ունեն առանձին մուտքեր, ընդարձակ պատշգամբներ:

     Հյուրանոցն ունի հանգստի նաև այլ առաջարներ: Հյուրերի տրամադրության տակ է բարը, լավագույն խմիչքների ընտրանիով և իր բրենդային՝ «ԾԱՂԿԱՀՈՎԻՏ» կոկտեյլով:

      Շուրջ 120 հոգու համար նախատեսված կոնֆերանս դահլիճը, որը կահավորված է արդիական սարքավորումներով, հիանալի հնարավորություն է գործարար կապերի հաստատման, համաժողովների անցկացման համար: