Ծովի մակերևույթից 2000մ բարձրության վրա, գեղատեսիլ լեռնաշղթաների գրկում, երկնքին այնքան մոտ ծփում է աշխարհի ամենաբարձրադիր, քաղցրահամ ջրային ավազանը՝ Սևանա լիճը կամ Գեղամա ծովակը:

      1260 քառկմ տարածքով լճի հայելին հանգիստ է, խաղաղ, հիմնականում առանց ալեբախումների, սակայն երբեմն շրջակա լեռներից փչող քամիները ալեկոծումներ են առաջացնում, առանձնակի հմայք ու խորհրդավորություն հաղորդելով նրան:

      Հայաստան եկած հյուրերի համար Սևանա լիճը ոչ միայն անփոխարինելի հանգստավայր է, այլ նաև բնության զարմանահրաշ երևույթ, որ մեկ անգամ տեսնողը երբեք չի մոռանա:

      Այստեղ արևի շռայլ ճառագայթնեը կենսական լիցքեր են հաղորդում, նաև բուժում են և կազդուրում:

      Լեռնային կլիման, դեղաբույսերով, ծառ ու ծաղկունքով զարդարուն սարալանջերը, Սևանա լճի թարմացնող շունչը առողջարանային հանգստի լավագույն գրավականն են:

Բնության այս հրաշքը լիարժեքորեն վայելու համար հիանալի պայմաններ է առաջարկում «ԾԱՂԿՈՒՆՔ» հյուրատունը: Բնության չքնաղ բնապատկերները, ջուրը, լեռներն ու անտառները առավել ընգծում են իրենց հրապույրը, երբ հանգիստի կազմակերպումը վստահվում է այս հյուրատանը:

      Սրտաբաց, նվիրված, իրենց պարտականություններին քաջատեղյակ ու պատրաստակամ աշխատակազմը բոլոր պայմանները ստեղծել է արժանապատիվ հյուրընկալության և հյուրասիրության համար:

      Վայրի բնության լեռնաշունչ կախարդանքը լրացնում ու հակադրվում է հյուրատան նրբաոճ, դասական ինտերիերը, նրբաճաշակ հարդարանքն ու կահավորումը:

      Հանգստավետ գունային լուծումներով սենյակները հագեցած են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, հիգիենայի պարագաներով, ժամանցի պայմաններով:

      Բոլոր սենյակներից բացվում են գեղարքունյաց աշխարհի անզուգական տեսարանները:
      «ԾԱՂԿՈՒՆՔ» հյուրատունը առանձնանում է նաև իր բազմազան, առատ ու ինքնատիպ խոհանոցով:

      Ձեզ կառաջարկեն ավանդական բաղադրատոմսերով պատրաստված կերակրատեսակների լայն ընտրանի, ցուցաբերելով անհատական մոտեցում:

      Իսկ Սևանի քաղցրահամ ջրերով սնված ձկնատեսակները, իրենց պատրաստման առանձնահատկություններով կգոհացնեն ամենապահանջկոտ գուրմաններին: