«ԾՈՎԻՆԱՐ»
ՌԵՍՏՈՐԱՆ

      Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ամենագեղատեսիլ հատվածում՝ լճափին, որպես գողտրիկ մի թերակղզի, իր երկարամյա հյուրասիրության և հյուրընկալության փորձով ու վաստակով , առանձնանում է «ԾՈՎԻՆԱՐ» ռեստորանը:
      Ծովինարը հայոց ավանդապատումի նախամայրն է, ասել է, թե մեծ մոր ավանդույթներով հարուստ կենսափորձով՝ մաքրակենցաղ, սրտաբաց, մշտապես առատ սեղաններով, հյուրերին հարազատորեն դիմավորելու, նրանց օրը անմոռաց դարձնելու պատասխանատվությամբ է ճանաչում ստացել «ԾՈՎԻՆԱՐ» ռեստորանը:
     Ռեստորանը յուրօրինակ է նաև իր կոլորիտով, ազգային բազմազան կերակրատեսակ- ներով, որոնք այս բնաշխարհի թարմ ու բնական մթերքներով են պատրաստվում:

      Փորձառու խոհարարներն ու սպասարկող անձնակազմը հյուրերի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում, բացի ազգային բազմազան ուտեստներից այստեղ կարելի է ճաշակել նաև արևելյան, եվրոպական և այլ կերարատեսակներ:

    Այցելուներին առաջարկվում են նաև հայկական լեռնաշխարհի դեղաբույսերից պատրաստված թեյեր, հյութեր, որոնք ոչ միայն բուժիչ են ու սննդարար, այլ նաև առանձնահատուկ են իրենց համային որակներով:




      «ԾՈՎԻՆԱՐ» ռեստորանը հիանալի վայր է ընկերական, ընտանեկան հանգիստ ու ժամանց կազմակերպելու համար: Այստեղ կան հարմարավետ ու ընդարձակ սրահներ, առանձնացված սենյակներ ու տաղավարներ:
    Լեռնային կլիման, մաքուր ու կազդուրիչ օդը քաղաքի հյուրերի համար հանգստի հիանալի միջավայր է ապահովում:
      Ռեստորանը նաև համալիր հանգստի պայմաններ է առաջարկում:

    Ճաշակով ու հարմարավետ սենյակներ, որոնք ունեն գիշերակացի և ժամանցի լիարժեք հնարավորություններ:

    Հյուրերը կարող են օգտվել սաունայի, խաղահրապարակների և այլ ծառայություններից:
    Ճաշակով ու հարմարավետ սենյակներ, որոնք ունեն գիշերակացի և ժամանցի լիարժեք հնարավորություններ:

   Հյուրերը կարող են օգտվել սաունայի, խաղահրապարակների և այլ ծառայություններից:
    Կոտայքի մարզը, որտեղ տեղակայված է «ԾՈՎԻՆԱՐ» ռեստորանային համալիրը, հարուստ է պատմամշակութային կոթողներով:
    Այստեղ ձեզ հնարավորություններ կստեղծեն էքսկուրսիաներ և ակտիվ հանգիստ կազմակերպելու՝ ձկնորսություն, քայլարշավներ և այլն: