Զանգեզուրի լեռնաշխարհի հրաշալիքն է Գորիս քաղաքը: Քայլել քաղաքով, նշանակում է անցնել հազարամյա պատմության միջով, հաղարդակցվելով հին աշխարհի առեղծվածների ու նորացված քաղաքակրթության հարափոփոխ կենսառիթմին:

Գորիսի «ԴԻԱՆԱ» հյուրանոցը իր ջերմ ու սրտաբաց հյուրընկալությամբ, ազնվական վարք ու բարքով քաղաքի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է:

Ժայռակոփ, ուղղաձիգ լեռների անկրկնելի պատկերաշարը, հնամյա քարանձավների այնքան կենդանի շնչառությունը, անհիշելի ժամանակներից պահպանված բնության, պատմության ու մշակութային գոհարները և գերժամանակակից , աշխարհում իր թռիչքի երկարությամբ նմանը չունեցող Տաթևի ճոպանուղին այս տարածաշրջանը դարձրել են տուրիզմի ամենապահանջված կենտրոններից մեկը:


      Հին ու նոր քաղաքների խաչմերուկին նորակառույց «ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրը հիանալի պայմաններ է առաջարկում հանգիստը արդյունավետ ու բազմաբովանդակ անցկացնելու համար:

      Շուրջ չորս տասնյակ ստանդարդ, ընտանեկան, լյուքս, VIP և արքայական համարները , որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր կահավորմամբ, դիզայնով ու նրբաճաշակությամբ, լիովին համապատասխանում են ժամանակակից խստապահանջ այցելուի բոլոր պահանջներին:


ԳՈՐԻՍԻ «ԴԻԱՆԱ» Հյուրանոցն ունի հանգստի ու ժամանցի կազմակերպման ամենաբազմաբնույթ առաջարկներ:

     Գործում են 20 մետր երկարությամբ լողավազանը, ֆիննական և արևելյան սաունաները, ռուսական բաղնիքը:

      Տպավորիչ բազմազանությամբ են առանձնանում նաև մեծերի և փոքրերի համար նախատեսված, անհրաժեշտ, արդիական սարքավորումներով հագեցած սպորտային և ինտելեկտուալ խաղերի համար առանձնացված սրահները:

      Ամենանախընտրելի զբաղնուքներից է բոուլինգը, որի երկուղի հարթակը մշտապես մարդաշատ է:
Այստեղ հանգիստն ու վայելքը զուկակցվում են ներդաշնակորեն և արդյունավետ: Ժամանցի, հանգստի բոլոր սրահներում տեղակայված են բարեր, սրճարաններ, կինոդիտման և հեռահաղորդակցման ժամանակակից հնարավորություններով:

     «ԴԻԱՆԱ» հյուրանոցային համալիրը նաև գործարար միջավայր է ապահովում համաժողովների անցկացման համար:

      Արդիական սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճը կարող է սպասարկել 50 մարդու:

      Ընդարձակ սրահով, մաքրակենցաղ, առատ ու որակյալ սննդամթերքներով, ջերմ հոգացությամբ, փորձառու խոհարների յուրահատուկ բաղադրատոմսերով է ներկայանում իր այցելուներին հյուրանոցի ռեստորանը: