Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ինչպես գործարարներին, այնպես էլ զբոսաշրջիկներին:
     Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը թե´ գործարարներին, թե´ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելել համալիրի բոլոր առավելությունները:

      Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձր մակարդակի ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ:
          Եվ պատահական չէ, որ «Դիլիջան» առողջարանային համալիրը արժանացել է մրցանակի “Arm Tourism Awards 2013թ.” մրցանակաբաշխության ժամանակ
     «Մատուցած ծառայությունների բազմազանության համար»
անվանակարգում:


 «Դիլիջան» Առողջարանային Համալիրը համարվում է Հայաստանի առաջատար հանգստյան տներից մեկը: Այն պատրաստ է հյուրընկալել Ձեզ և անել նույնիսկ անհնարինը Ձեր հանգիստը ամենաբարձրակարգ ձևով կազմակերպելու համար:



         Բարեհամբույր աշխատակազմը անհատական վերաբերմունք կմատուցի յուրաքանչյուր հյուրին: Ունենալով հրաշալի դիրք անտառային հրապուրիչ տեսարանով զմայլվելու համար, «Դիլիջան» Առողջարանային Համալիրը կարող է հիանալի միջավայր հանդիսանալ և` գործարարների և` անհատ ճանապարհորդների համար:




     Մեկ հայացքն էլ բավական է հասկանալու համար, թե ինչպիսի գեղեցկություն ու հարմարավետություն են ներառում իրենց մեջ «Դիլիջան» առողջարանային համալիրի սենյակները:

         Ձեզ են սպասում 71 տարբեր հարմարավետ սենյակներ` Ստան-դարտ մեկտեղանոց, Ստանդարտ երկտեղանոց, Կիսալյուքս, Լյուքս, Ընտանեկան, VIP սենյակներ, ինչպես նաև 12 հիասքանչ քոթեջ` տարատեսակ հավելյալ ծառայություններով:
         Բոլոր սենյակներն ունեն պատշգամբ` «կանաչ, սպիտակ և դեղին աշխարհին» և լեռներին նայող հիանալի տեսարանով, որտեղ Դուք կարող եք վայելել մեկ բաժակ սուրճ կամ թեյ: Սենյակները համալրված են հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:


         Աշխատանքային լարված օրվանից հետո բնության գրկում հանգստանալն ու Սպա կենտրոնի հաճույքներից օգտվելը համատեղեք «Դիլիջան» առողջարանային համալիրում:


         Այստեղ այն միջավայրն է, որտեղ դուք կհանգստացնեք ձեր միտքը, մարմինն ու հոգին, կազատվեք սթրեսից ու կլցվեք թարմությամբ:
         Միջազգային Սպա կենտրոններին բնորոշ բոլոր ավանդույթներով այս սրահում Դուք կվայելեք միայն բարձրակարգ հյուրանոցների Սպա ապրանք հանդիսացող ավստրալիական «LI’TYA»-ի մաշկի, դեմքի և մարմնի խնամքի միջոցները:
         Այս միջոցների ստեղծման համար օգտագործվում են բացառապես բնական բաղադրիչներ, որոնք աճում են միայն Ավստրալիայում:

         Այլ կերպ ասած, Դիլիջանը մի փոքրիկ Շվեյցարիա է` տեղակայված հայկական լեռնաշխարհում: