Հայաստանի զմրուխտե գեղեցկուհին է Իջևանը: Կանաչ, խիտ անտառներով զարդահյուսված լեռներով, հակինթե ապարոշ հիշեցնող Աղստև գետի մշտակարկաչ զովությամբ, ալպիական մարգագետիններով, հազարագույն ծառ ու ծաղկուքով, իր զովաշունչ ամառներով ու մեղմ ձմեռներով այս տարածաշրջանը առողջարանային հանգստի համար լավագույն վայրն է:
Իջևանը առանձնահատուկ քաղաք է նաև տուրիզմի այլ տեսակները նախընտրողների համար:

      Հայաստանում Ակտիվ հանգստի, էքստիմի սիրահարների համար այն իսկական հայտնություն է, իր հազարամյա վանք ու բերդերի, քարանձավների, ձոր ու կիրճերի, անտառային անանցանելի կածանների բազմազանությամբ : Էկո տուրիզմը նախընտրողներին ևս գեղեցիկ անակնկալներ են սպասվում: Իջևանում է գտնվում նշանավոր բուսաբանական այգին, որտեղ կան էկզոտիկ ծառատեսակներ ու բույսեր: Իջևանը հայտնի է նաև իր գորգագործության և գինեգործության ավանդույթներով:



Հեռ: +374-263-40171, +374-94-515154

Հանգրվանել Իջևանի «ԴՈԿ» հյուրանոցում, նշանակում է վայելել լիարժեք հանգիստ և ճանաչել Հայաստանը իր հրաշքներով:

Հյուրանոցը բազմաբովանդակ հանգստի ու ժամանցի համար ունի հիանալի պայմաններ և առաջարկներ: Ճաշակով կահավորված, հարմարավետ սենյակներն ու հանգստի սրահները հագեցած են տեխնիկական, հիգիենայի, ժամանակակից կապի միջոցներով ու պարագաներով:

      Պատուհաններից բացվում են հիանալի տեսարաններ դեպի խորհրդավոր, թավուտ անտառները, իսկ թարմ լեռնային օդը կազդուրում է և տրամադրություն հաղորդում:         

      Գտնվելով քաղաքի կենտրոնում, "ԴՈԿ" հյուրանոցի հյուրերին հասանելին են քաղաքային բոլոր ենթակառուցվածքները, այս առումով, այն լավագույն միջավայր է ապահովում նաև գործարար կապերի, աշխատանքային և ընկերային հանդիպումների համար:
      Ռեստորանային համալիրը նախատեսված է նաև կոորպորատիվ միջոցառումներ, ընտանեկան հանդիսություններ և այլ բազմաբնույթ տոնակատարություններ կազմակերպելու համար: Սպասարկող անձնակազմի փորձառության , վարպետ խոհարարների ստեղծագործ մտքի ու վարպետության արդյունքում, ռեստորանը առանձնանում է ոչ միայն ազգային կերակրատեսակների ընտրանիով, այլ նաև սպասարկման կուլտուրայով, անհատական մոտեցմամբ ու մշտապես ջերմ ու բարի վերաբերմունքով: