Դասական, նրբաճաշակ ոճավորում, աչք շոյող, հանգստավետ շքեղություն, ձևի և բովանդակության արդյունավետ ու ներդաշնակ համադրում: Այս ամենով և ավելին, Հայաստանի բարձրակարգ հյուրանոցների ընտրանու մեջ, «ԷԼԵԳԱՆՏ» հյուրանոցն արդեն ամրագրել է իր ուրույն տեղն ու պահանջարկը:

ԵՎ պասիվ, և ակտիվ հանգստի ամենաբազմազան առաջարկներով է ներկայանում հյուրանոցը: Հանգրվանել այստեղ, նշանակում է միաժամանակ վայեյել տուրիզմի տարբեր ուղղվածություննեը՝

Առողջարանային տուրիզմ: Լեռնային կլիման, մշտադալար կանաչ անտառային գոտիները, սառնաշունչ գետ ու աղբյուրները, դեղաբույսերով հարուստ մարգագետիններն ու հյուրանոցում գործող ՍՊԱ կենտրոնը, իր պրոֆեսիոնալ մասնագետներով, լիակատար պայմաններ են հոգով ու մարմնով կազդուրվելու համար:
Էքստրեմալ տուրիզմ: Ծաղկաձորի գերարդիական, եռաթռիչք ճոպանուղին, որի վերջին կայանումը ծովի մակերևույթից 2851մ բարձրություն ունի, հնարավորություն է տալիս գեղատեսիլ Թեղենիս լեռան բարձունքից տաք օրերին կազմակերպել անկրկնելի ու էկզոտիկ քայլարշավներ, իսկ ձմռանը՝ տարբեր երկարության սահուղիներով զբաղվել ձմեռային բոլոր սպորտաձևերով:

Էկո տուրիզմ:

Իրենց տեսակով բացառիկ բուսատեսակներով, թռչնատեսակներով , ծառ ու ծաղիկներով, խորունկ ձոր ու կիրճերով, յուրօրինակ աղբյուրներով է առանձնանում նաև այս բնաշխարհը:

Հոգևոր տուրիզմ:

Հյուրանոցի հարևանությամբ իր վեհաշուք տեսքով, հոգևոր աշխարհում ունեցած իր դերով, նշանակությամբ ու արժեքով, վեր է խոյանում հազարամյա պատմության կենդանի վկան՝ Կեչառիսի անզուգական վանքային համալիրը: Տարածաշրջանը հարուստ է նաև պատմամշակութային եզակի բազմաթիվ հուշարձաններով:

Ճանաչողական տուրիզմ:

Հյուրանոցն առաջարկում է բազմաբովանդակ տուրեր Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերով, ապահովում հարմարավետ փոխադրամիջոցներով, ուղեկցորդներով:

Հեռ՝ +37460750005
www.eleganthotel.am

   


«ԷԼԵԳԱՆՏ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Այստեղ ամեն ինչ էլեգանտ է՝
և միջավայրը, և սպասարկումը:



      Հյուրանոցի ներսում ևս հանգիստը վայելք է : Բարձր որակավորմամբ անձնակազմի ամենօրյա հետևողական, նվիրված վերաբերմունքի շնորհիվ, այս հանգրվանը այցելուների համար դառնում է հարազատ ու մշտապես պահանջված:

      Հյուրանոցի համարները՝ ստանդարտ, կլասիկ, դելյուքս, լյուքս տիպի սենյակները, յուրաքանչյուրը յուրովի գրավում է իր հանգստավետ կահավորանքով, տրամադրող գունային լուծումներով, հանգստի ու ժամանցի համար պահանջվող բոլոր սարքավորումներով , պարագաներով ու պայմաններով:

     Ընկերային և ընտանեկան հանգստի համար,հյուրանոցն ունի ամենախստապահանջ հյուրերի ճաշակին ու պահանջներին համապատասխան, առանձնացված քոթեջներ:

      Ժամանցի համար ևս հյուրանոցն ունի բազմաբնույթ առաջարկներ:

      Խաղասրահներ, մեծահասակների և երեխաների համար, լողավազան, շոգեբաղնիք, ֆիթնես կենտրոն, բար և ռեստորան, կոնֆերանս դահլիճ:

      Առանձնապես տպավորիչ է հյուրանոցի բակը՝ շրջապատված Ծաղկաձորի բնության հիասքանչ բնապատկերներով: