There are no translations available.
ԱՌԱՋԻՆ ՍՏՈՐՋՐՅԱ
ՀՅՈՒՐԱՆՈՑՆ ԱՇԱԽԱՐՀՈՒՄ

Դուբայում նախատեսվում է կառուցել աշխարհում առաջին ստորջրյա հյուրանոցը։ Նախագծային աշխատանքները սկսվել էին դեռևս 2008թ., սակայն տարբեր պատճառներով վերջինիս կառուցման աշխատանքները հետաձգվում էին։ Այժմ Դուբայի տարածքային կառավարման մարմինները հավաստիացնում են, որ շատ շուտով, մասնավորապես, 2012թ. երկրորդ կեսին այս զարմանահրաշ կառույցն իր դռները կբացի այցելուների առջև։
Ստորջրյա հյուրանոցը Պարսից ծոցում է կառուցվելու՝ 20 մ խորության վրա։ Հյուրանոցի հաճախորդները հնարավորություն կունենան հենց իրենց սենյակների պատուհաններից հետևել ստորջրյա կյանքին։ Նախնական տվյալներով՝ գիշերավարձը մեկ անձի համար 500-600 ԱՄՆ դոլար կարժենա։






