There are no translations available.

Ազատ գետի աջ ափին վեր է խոյանում Գառնիի հրաշակերտ տաճարը: Այն կառուցված է սյուների վրա և հեթանոսական ժամանակներից մեզ հասած եզակի կառույցներից է ամբողջ տարածաշրջանում:

Տաճարը կառուցվել է ՄԹԱ 77 թ.-ին և կանգուն է մնացել 1600 տարի: Հայաստանի ամենաերկարակյաց այս շինությունը փլվել է 1679 թվականին՝ կործանարար երկրաշարժի պատճառով: Դրանից հետո հնամենի այս կոթողը կիսավեր մնացել է 300 տարի: Վերականգնվել է 1969-1975թթ-ին՝ ճարտարապետ Ա.Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ:
Ենթադրվում է, որ սյունազարդ Տաճարը նվիրված է եղել արևի հայոց աստված ՄԻՀՐԻՆ: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Հետագայում Տաճարը եղել է հայոց արքայական ընտանիքների ամառանոց:






