Երևան –Գառնի ավտոճանապարհի ձախակողմյա հատվածում է գտնվում «Էրզրում» ռեստորանային համալիրը: Այս ամենապահանջված զբոսաշրջային երթուղին հազարավոր հյուրերի է տանում դեպի հայկական պատմամշակութային հոյակերտ կոթողներ՝ Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդավանք։ Հայաստան այցելած հյուրերի համար մեր երկիրը ոչ միայն հազարամյա հուշարձանների բնօրրան է, այլ նաև բացառիկ է իր հյուրասիրության և հյուրընկալության դարավոր ավանդույթներով:
     «Էրզրում» ռեստորանը մեկն է այն հյուրընկալ օջախներից, որտեղ կարելի է լիարժեքորեն հաղորդակցվել այդ ավանդույթների հետ: Ռեստորանը տպավորիչ քարաշեն կառույց է իր սեփական ավտոկայանատեղով, բակային գեղեցիկ և հանգստավետ տարածքով և տարբեր հանդիսությունների համար նախատեսված
ընդարձակ սրահով:
     Բացման առաջին օրվանից այս ռեստորանը հանգստի և ժամանցի նախընտրելի վայր է դարձել ոչ միայն տեղաբնակների, այլ նաև օտարերկրացի հյուրերի համար: Ինքնատիպ ձևավորմամբ և կահավորանքով բացօթյա տաղավարները լավագույն միջավայր են ապահովում ընկերային և ընտանեկան հանգստի համար։
«Էրզրում» ռեստորանը առանձնանում է նախևառաջ իր բազմազան կերակրացանկով, որտեղ ազգային խոհանոցի տարատեսակ ուտեստների կողքին, առաջարկում են նաև եվրոպական, արևելյան խոհանոցների ընտրանի։ Բարձրակարգ, իրենց գործին քաջատեղյակ, փորձառու խոհարարների ստեղծագործ մտքի վարպետության և սպասարկման կուլտուրայի արդյունքում այստեղ մատուցվող ամեն կերակուր կգոհացնի նույնիսկ ամենախստապահանջ գուրմաններին։
      Առաջարկվող կերակրացանկի առատությունը, մշտապես թարմ ու էկոլոգիապես մաքուր մթերքները, յուրօրինակ համային ու գունային որակներով անգերազանցելի հայկական ուտեստները, մաքրակենցաղ, սրտաբաց հյուրասիրությունը այս ռեստորանի բարձր վարկանիշի չափորոշիչներն են։ «Էրզրում» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահը լավագույն պայմաններ է առաջարկում նաև կոորպորատիվ միջոցառումների, բիզնես լանչերի և տարաբնույթ տոնակատարությունների կազմակերպման ու անցկացման համար։

+374 10 64 68 99
+374 43 67 22 20