Հայաստանն իր առանձնահատուկ կլիմայով, հարուստ բնությամբ ու լեռնային աղբյուրներով դեռևս հեռավոր ժամանակներից դեպի իրեն է գրավել ոչ միայն հետաքրքրասերներին, այլ նաև առողջական խնդիրներ ունեցող մարդկանց։
Ջերմուկի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է «ԱՐՄԵՆԻԱ» առողջարանը: Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում և տարիներ շարունակ պատվով և հպարտությամբ կրում է այդ պատասխանատվությունը` հյուրերին առաջարկելով հայ մարդուն վայել հյուրընկալություն և գոհացնում է նույնիսկ ամենանրբաճաշակ ու խստապահանջ այցելուներին:

«ԱՐՄԵՆԻԱ» առողջարանը` իր գտնվելու վայրի, ժամանակակից բուժական սարքավորումների և պրոֆեսիոնալ բուժանձնակազմի շնորհիվ, համապատսխանում է աշխարհի ամենաբարձր չափանիշներին:

Այն աշխատանքը, որը կապված է մարդու առողջության հետ, անհրաժեշտ է կատարել նվիրվածությամբ և լինել չափազանց հետևողական: Ջերմուկի «ԱՐՄԵՆԻԱ» առողջարանում դա համարվում է ամենօրյա գործելաոճ: Այդ պատճառով է, որ շատերը ամբողջ աշխարհի առողջարաններից ընտրում են հենց «ԱՐՄԵՆԻԱ» առողջարանը ու գալիս այն համոզմունքով, որ այստեղ կլինեն իրենց ցավին հաղորակից և հոգատար վերաբերմունքի շնորհիվ այստեղից կհեռանան լիովին կազդուրված, հավատացնելով, որ հաջորդ անգամ կվերադառնան ոչ թե բուժվելու, այլ առողջությունն ամրապնդելու համար:

Որքան էլ Ջերմուկում ավելանան հանգստյան տներն ու առողջարանները, «Արմենիան» մշտապես մնալու է քաղաքի խորհրդանիշը` իր ավանդույթներով ու ժամանակակից կյանքի դասկան ներդաշնակությամբ:
«Արմենիան» կենտրոնն է հանրապետական միջազգային մակարդակի տարբեր միջոցառումների, շքեղ շոու-ծրագրերի, պետական կարևորություն ունեցող քննարկումների ու կոնֆերանսների: Այսուհանդերձ «Արմենիա» առողջարանում մշտապես իշխում է ընտանեկան ջերմ ու մտերմիկ մթնոլորտը:







