ՄՈՒՂՆՈՒ ՍԲ. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ




There are no translations available.

                      Մուղնու  Սուրբ Գևորգ  եկեղեցին  հիմնադրվել  է   1278-1288 թվականներին:  Հայաստան  աշխարհի  հազարավոր եկեղեցիների  մեջ  այն  առանձնանում  է  այնքանով,  որ  այստեղ  են   պահվում  Սուրբ  Գևորգի  մասունքները:

Հոգևոր այս շինությունը  եկեղեցական ճարտարապետության  ամենանշանակալից  կառույցներից  է: 

Սբ.Գևորգ  եկեղեցին  քառանիստ  բազիլիկ  է,  կառուցված  է  սև  և  դեղնակարմիր  սրբատաշ  տուֆ  քարերով:  Եռակամար  նախասրահի  կենտրոնում  կանգնած  է  տասներկու  սյուներով  զանգակատունը:   Կամարների  վրա  հենված  գմբեթն  ունի  հովարաձև  ծածկ:  Գմբեթի  վեղարի  տակ  երևում  է  մեծ  խաչապատկերը: 
  

Եկեղեցին  հարուստ  է  որմնանկարներով,  իսկ  արտաքին  հարդարանքներն  աչքի  են  ընկնում  սև  և  դեղնակարմրավուն  տուֆե  շախմատաձև  շարվածքներով:  Բարձրարժեք  արվեստի  տպավորություն  են  թողնում  պատուհաններից  վեր  չորս   ավետարանիչների  խորհրդանիշերի / մարդ, ցուլ, առյուծ, արծիվ/  քանդակները: 

               Իր  հորինվածքային  լուծումներով,  շինարարական  և  հարդարանքի  առանձնահատկություններով  Մուղնու  Սուրբ  Գևորգ  եկեղեցին  ուրույն  տեղ  է  գրավում  հայ  եկեղեցական   ճարտարապետության  մեջ:



Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Español(Spanish Formal International)English (United Kingdom)Russian (CIS)Armenian (Հայերեն)French (Fr)