Հայաստանի հնամյա անցյալի ու ժամանակակից ներկայի զուգորդմամբ, բնության ու պատմության զարմանահրաշ հուշարձաններով, տուրիզմի, առողջարանային ու հանգստի անգերազանցելի առաջարկներով է հայտնի Սյունիքի մարզի կենտրոնը՝ Կապան քաղաքը:

Քաղաքը երիզող լեռնապարերը, գետերի, բնական աղբյուրների գեղանկարը, Վահանավանքը, Շիկահողի արգելանոցը, Հալիձորի բերդամրոց, Սոսիների պուրակն ու բազում այլ հրաշալիքներ , բազմադարյա կենցաղի այնքան կենդանի պատկերներն ու երգող շատրվանների հմայող պարը , մարդկանց ջերմ ու սրտաբաց հյուրընկալությունը, քաղաքի այցելուներին նորանոր բացահայտումներ ու անջնջելի տպավորություններ են պարգևում:


     Կապանի «ՖԵՆԻՔՍ» հյուրանոցային համալիրը իր կեցության հարմարավետությամբ , հնարավորություն է ընձեռում լիարժեք հանգիստ վայելելով, հաղորդակցվել բնաշխարհի գեղեցկությանն ու սյունյաց աշխարհի դիտարժան վայրերի հետ:

     

«ՖԵՆԻՔՍ» հյուրանոցային համալիրում ստեղծված են նաև հանգստի և ժամանցի բազմաբովանդակ պայմաններ:


      Հյուրանոցն առաջարկում է ճաշակով ոճավորված, տարբեր պահանջներին համապատասխան ննջարանային համարներ, որոնք հագեցած են ժամանակակից կապի բոլոր միջոցներով, կենցաղային առաջին անհրաժեշտության, հիգիենայի պարագաներով և այլն:


     Գործում են փակ լողավազանը՝ ժամանցի բոլոր հնարավորություններով, խաղասրահները, գեղեցկության և ֆիտնես սրահները, մարզասրահը, բարերը, սրճարանն ու ռեստորանը:

     Տարածաշրջանին բնորոշ կերակրատեսակների անկրկնելի համն ու հոտը, վարպետ խոհարարների պատրաստած նրբահամ խորտիկներն ու հյուրասիրության կուլտուրան, այս հյուրանոցի բարի համբավի գրավականն են:


      Առանձնակի տպավորիչ է հյուրանոցի բակը, իր բազմաֆունկցիոնալ ժամանցի գոտով, խաղահրապարակներով, հանգստի գոտիներով և կապանցիներին բնորոշ անկրկնելի աուրայով: