
«Ռիմա Թրավել» տուրգործակալությունն արդեն 12 տարի է ինչ զբաղվում է ներգնա և արտագնա տուրիզմով, ինչպես նաև առաջարկում է զբոսաշրջիկներին անհրաժեշտ ծառայությունների լայն փաթեթ` ավիատոմսերի վաճառք բոլոր ուղղություններով, հյուրանոցային համարների ամրագրում Հայաստանում և արտերկրում, ավտոմեքենաների և բժշկական ապահովագրու- թյուն, դեսպանատների փաթեթների ձևակերպում և այլն…

Ընկերությունը համագործակցում է բազմաթիվ ավիաընկերությունների հետ ինչպիսիք են «Արմավիան», «Չեխական ավիաուղիները», «Բելավիա սերվիսը», «Ավստրական ավիաուղիները»: Հաջողության գրավականներից է նաև աշխարհի այլ երկրներից բազմաթիվ այլ տուր գործակալությունների հետ համգործակցությունը` «Ալ Խալիդիա Տուրիզմ», «Յասի Տուրս», «Տուր Թու Հոլանդ», «Կոնտինենտալ Քլաբ» և այլն…







