Արհետների ու արվեստների, անկրկնելի կոլորիտի, հյուրասիրության և հյուրընկալության անզուգական ավանդույթների քաղաք է Գյումրին:

       Իր տարածքով ու նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքը, իր բուռն ստեղծագործական կյանքով մշտապես դառնում է բազմաբնույթ միջոցառումների կենտրոն, իր հյուրընկալ հարկի տակ համախմբելով հազարավոր այցելուների ամբողջ աշխարհից:


      Զբոսաշրջիկներին քաղաքը գրավում է նախևառաջ իր յուրահատուկ աուրայով, առատ, անգերազանցելի խոհանոցով և,որ ամենակարևորն է, բարի, հումորով ու սրտաբաց մարդկանցով, որոնց հետ շփելով կարճ ժամանակում հարազատանում են քաղաքին, այստեղ անցկացրած ամեն օրը դառնում է անմոռանալի:

Գաստրոնոմեական տուրիզմի լավագույն առաջարկներով է ներկայանում Գյումրին։ Տուրիզմի այս ճյուղը իր բազմաբնույթ դրսևորումներով լայն ճանաչում է ստացել և արդեն իսկ մեծ պահանջարկ ունի։ Այս տարածաշրջանի խոհանոցը անզուգական է ոչ միայն իր համային, որակական որակներով ու բազմազանությամբ, այլ նաև իր ազգային յուօրինակ կոլորիտով, ավանդական ու ակրկնելի բաղադրատոնսերով, մատուցման աուրայով, ճոխ ու առատ հյուրասիրությամբ։


«ԳԱՐՈՒՆ» ռեստորանը մեկն է այն հյուրընկալ օջախներից, ուր ցանկացած պահանջներ ունեցող հյուրին առաջարկում են իրենց քիմքին ու նախասիրություններին համապատասխան կերակրացանկ, ցուցաբերում են անհատական մոտեցում, ապահովում
բազմազան կերակրացանկի ընտրանի։
«Գարուն» ռեստորանը իր բազմափորձ աշխատակազմով, իր գործին նվիրված, պրեֆեսիոնալ խոհարարներով, մաքրակեցաղ, սրտաբաց վերաբերմունքով և քաղաքաբնակների, և օտարերկրյա այցելուների համար դարձել է սիրված ու նախընտրելի հանգստավայր: Այստեղ ժամանցը տպավորիչ ու անմոռանալի է դառնում նաև այն անմիջական ու ջերմ մթնոլորտի շնորհիվ, որ այնքան համահունչ է ռեստորանի անվանը։

Բացի ազգային կերակրատեսակներից, որոնք միայն գյումրեցիներին բնորոշ համ ու հոտով են պատրաստվում և բնորոշ են տեղական խոհանոցին, այստեղ մատուցվում են նաև այլ խոհանոցների տեղանայնացված տեսականի։

«Գարուն» ռեստորանին կից գործում է նաև հյուրանոցային համալիր։ Ընտանեկան միջավայր, հարմարավետ, ճաշակով կահավորված սենյակներ, որոնք հագեցած են հանգստի, հիգիենայի համար անհրաժեշտ պարագաներով, կապի և հեռահաղորդակցության միջոցներով, կենցաղավաության համար անհրաժեշտ սարքավորումներով։

Հյուրերը հնարավորություն ունեն, իրենց հանգիստը արդյունավետ դարձնելու համար, այցելություններ կազմակերպել շրջակա պատմամշակութային տեսարժան վայրեր, որոնցով հարուստ է տարածաշրջանը:

Հեռ.:+374 99 20 28 00,
+374 99 22 95 55