Հայաստանի լեռնային դրախտավայրի՝ Սյունիքի մարզային կենտրոնն է Կապան քաղաքը: Բնության, պատմության ու մշակութային ակրկնելի ու զարմանահրաշ կոթողներով, լեռնային կլիմայով, գետերի ու բնական աղբյուրների սառնորակ շնչառությամբ, սոսյաց անտառներով, կանաչ այգեստաններով ու ծաղկաշատ մարգագետիններով այս տարածաշրջանը անփոխարինելի տուրիստական երթուղի է և առողջարանային հանգստավայր:
      Գետերով երզված քաղաքը ժամանակակից կյանքի կենսառիթմով, իր բազմաբնույթ ենթակառուցվածքներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների նախընտրելի հանգստավայրերից է: Հինավուրց վանք ու խաչքարեր, բնության արգելոց թանգարաններ, հազարամյա բերդ ու ամրոցներ, բաց երկնքի տակ փռված պատմության կենդանի վկայագրեր ու պատկերասրահ:
      «Գրանդ հաուս» հյուրանոցային համալիրը կարելի է ասել, որ գտնվում է քաղաքի երկրորդ հարկում՝ բարձրունքի վրա։ Իր շահեկան դիրքի շնորհիվ այստեղ հանգրվանելով կարելի է հաղորդակից դառնալ քաղաքի աշխույժ կենսառիթմին, միևնույն ժամանակ վայելել բարձր լեռնային կլիման, բնության մշտափոփոխ տեսարանները, ականատես դառնալ Խուստուփ լեռան խորհրդավոր հմայքին։
      Աշխարհի տարբեր կողմերից այստեղ հանգրված հյուրերի շրջանում տարեց տարի ավելանում են կրկնայցերը, քանի որ նրանք կարճ ժամանակում հարազատանում են այս ջերմ ու հյուրընկալ միջավայրին: Հյուրանոցի բարձր վարկանիշն, անշուշտ, աշխատակազմի պատրաստվածությամբ, նրանց նվիրված, սրտաբաց վերաբերմունքով ու յուրաքանչյուր այցելուի նկատմամբ անհատական մոտեցմամբ է պայմանավորված:

Ճաշակով, հարմարավետ կահավորմամբ, կենցաղային բոլոր անհրաժեշտ պարագաներով ու սարքավորումներով, կապի ու հաղորդակցության ժամանակակից միջոցներով հագեցած այս սենյակները կրկնապատկում են հանգստի վայելքը:


      Հյուրանոցում ստեղծված են ժամանացի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, հյուրերի տրամադրության տակ են մշտապես մաքրվող լողավազանը, շոգեբաղնիքը, գործում են խաղասրահներ մեծերի և փոքրերի համար, բոլոր հարմարաություններով /թենիս, բիլիարդ/։ լավագույն տրամադրությունը մշտապես ապահովում են կարաոկե ակումբը, կալյան բարը, սրճարանը և այլն:

Ռեստորանի կերակրացանկը առանձնանում է ոչ միայն հայկական կերակրատեսակների ընտրանիով: Ինչ էլ որ մատուցվում է այստեղ, պատրաստվում է տեղական էկոլոգիապես մաքուր սնդամթերքներով, անհատական մոտեցմամբ ու ընդգծված սիրով: Ռեստորանն ունի կոորպորատիվ միջոցառումների, բազմաբնույթ հանդիսությունների կազմակերպման լավագույն պայմաններ և փորձառություն: Այստեղ մշտապես հնչում է բարձրաճաշակ, կենդանի երաժշտություն։

+374-285-21200

+374-93-212000 (բջջ.)