«Գոլդեն Փելես» առաջնակարգ հյուրանոցների ցանցի մասին գիտեն բոլորը, գիտեն ոչ միայն նրա ընտրյալ շքեղության այլ նաև հյուրանոցի բարձրակարգ որակի ու սպասարկման մասին:

     

      Այդ է պատճառը, որ Երևանից բացի նման հյուրանոց Ծաղկաձորում ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր: Գեղատեսիլ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես Ռեսորտ և Սպա» միակ GL դասի շքեղ հյուրանոցն իր ծառայությունների հարուստ առաջարկով, գերհարմարավետ պայմաններով, կգոհացնի, կզարմացնի ցանկացած այցելուի և կիմաստավորի այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը` ապահովելով կատարյալ հանգիստ:

     Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը գտնվում է ծովի մակերևույթից 2099մ բարձրության վրա: Հյուրանոցի կառուցման մտահղացման մեջ դրված է GL կարգը, ասել կուզի` հյուրերի համար առավելագույնս հարմարավետ պայմաններ:

     
      «Գոլդեն Փելես Ռեզորդ և ՍՊԱ»–ն առաջարկում է 9 դասի բարձրակարգ համարներ ցանկացած ճաշակի համար Ստանդարտ դասից մինչև Ռոյալ Սուիտ (Ռոյալ Սուիտ երեք հարկից), ինչը հնարավորություն է ընձեռում հյուրին լայն ընտրություն կատարել` իր նախասիրություններին և հնարավորություններին համապատասխան:

     Այսօր արդեն բոլորին ծանոթ այս շքեղ հյուրանոցը մատուցում է նոր անակնկալ՝ 500 հոգու համար նախատեսված կոնֆերենս սրահ, որն իդեպ կարող է ծառայել ցանկացած միջոցառման համար: Սրահն իր առանձին խոհանոցով ու շարժական սեղաններով կարող է հանդիսանալ իբրև հարսանեկան միջոցառման կազմակերպման լավագույն ընտրություն գեղատեսիլ Ծաղկաձորում հարսանիքը կազմակերպողների համար: Նշենք նաև, որ սրահն իր մեծությամբ առաջինն է Հայաստանում:
     Հենց Ծաղկաձորում է գտնվում հայաստանյան հյուրանոցների շարքում լավագույներից մեկը հանդիսացող հինգաստղանի հյուրանոցը՝ «Գոլդեն Փելես Ռեզորդ և ՍՊԱ»–ն՝ իր հիանալի համարներով, կոնֆերանս-սրահներով, ռեստորաններով և իհարկե ժամանակակից ու շքեղ սպա-կենտրոնով (1700 մ2 մակերես):

      Գոլդեն Փելես Ռեզորդ և ՍՊԱ հյուրանոցի սպա-կենտրոնում Թաիլանդից հատուկ հրավիրված մասնագետները կանցկացնեն ձեզ հետ պրոցեդուրաներ՝ համապատասխան սարքավորումների օգնությամբ:
      Մեղմ եղանակային պայմանները բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պայմաններով հնարավորություն են տալիս մեր հյուրերին ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային հանգիստն անցկացնել Ծաղկաձորում:

      Ծաղկաձորյան լեռնադահուկային առողջարանի տարածքում հյուրերը կարող են վարձակալել մարզագույք և շատ այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են այցելուներին: «Գոլդեն Փելես Ռեզորդ և ՍՊԱ»–ն տեղակայված է անմիջապես ճոպանուղու և դահուկային ճանապարհի վրա, ինչն էլ ստեղծում է առավելագույն հարմարություններ հյուրերի համար, ովքեր սիրում են լեռնադահուկային հանգիստը:

      Դահուկորդները կարող են իջնել հյուրանոցից դահուկներով մինչև ճոպանուղի, իսկ հետո բարձրանալ մինչև դահուկային ճանապարհի սկզբնամաս: