ԳՈՒԳԱՐՔ ՀՅՈւՐԱՆՈՑ

Տարվա բոլոր եղանակների առողջարանային քաղաք Վանաձորը ժամանցի և հանգստի լիարժեք հնարավորություններ է ընձեռում:


     Վանաձորը Հայստանի երրորդ քաղաքն է իր արդիական ենթակառուցվածքներով, պարզ ու սրտաբաց բնակչությամբ, գուգարաց լեռների չքնաղ բնապակերով, զարդահյուսված գեղեցիկ անտառներով:

      Առողջարար թարմ մաքուր լեռնային օդը, բազմապիսի դեղաբույսերով հարուստ կանաչապատ գոտիները քաղաքը դարձնում են ոչ միայն առողջարանային հանգստի լիարժեք վայր այլ նաև բացառիկ հնարավորություն են տալիս համատեղելու տուրիզմի տարբեր ճյուղերը:

      Այստեղ կարելի է զբաղվել էկոտուրիզմով, էքստրիմով, քայլարշավներով և այլն:
      


           Նախընտրություններ բազմազան են , իսկ այդ ամենը կարելի է իրականացնել իջևանելով մատչելի, հարմարավետ և հյուրընկալ Գուգարք հյուրանոցում:

Ժամանակակից ոճավորմամբ վերանորոգված Գուգարք հոյւրանոցը գտնվում է քաղաքի սրտում` հրապարակում: Այն ազգային ավանդույթների կրողն է ոչ միայն որպես ճարտարապետական արժեք , այլ նաև որպես հյուրընկալ ու ջերմ օջախ:






     Հյուրանոցում գործում են 4 տասնյակից ավելի հարմարավետ սենյակներ, որոնցից բացվում են քաղաքի և նրա շրջակայքի չքնաղ տեսարաններ: Հյուրանոցում կան 14 ԼՅՈՒՔՍ տիպի համարներ, որոնք կահավորվախ են ժամանակակից պահանջներին համապատասխան:


      Հյուրանոցն ապահովված է մշտական տաք ջրով, օդափոխան համակարգով, ինտերնետ կապով, արբանյակային հեռարձակման հնարավորությամբ: Իսկ այս ամենը լրացնում և առավել ընդգծում է պրոֆեսիոնալ և բարձրակարգ սպասարկումը: