Լոռու մարզը Հայաստանի դրախտավայրն է։ Այն բացառիկ է ոչ միայն իր անզուգական բնությամբ, խիտ անտառներով ծածկված լեռ ու սարերով, բնական աղբյուրներով ու հորդառատ գետերով, բազմագույն մարգագետիներով, որտեղ կարելի է հազվագյուտ ծաղիկներ ու բույսեր տեսնել, այլ նաև հարուստ է հնավայրերով, պատմամշակութային անգնահատելի գոհարներով, հազարամյա կոթողներով։ Սրտաբաց, պարզ ու անմիջական լոռեցիների համար հյուր ընդունելը ավանդակարգ է, իր հող ու ջրով հպարտանալու, իր յուրօրինակ խոհանոցով առանձնանալու լավագույն միջոց։

Փամբակ գետի գեղատեսիլ հովտում գտնվող Վահագնաձոր գյուղում, որն հանճարեղ բնանկարչի կտավ է հիշեցնում, ծովի մակերևույթից շուրջ 1050մ բարձրության վրա, կանաչ անտառապատ լեռների գրկում տեղակայված է
«ԳՈՒԳԱՐՔ» հանգստյան գոտին։

Զբոսաշրջիկների համար ճանաչողական տուրիզմի լավագույն առաջարկներով է ներկայանում այս հանգրվանը։ Այն բացառիկ է իր ձևով, ժամանցի և հանգստի կազմակերպման բովանդակությամբ։

«ԳՈՒԳԱՐՔ» հանգտավայրը տարվա մեջ մի քանի անգամ հյուրընկալում է մանուկների, պատանիների և նրանց համար ապահովում ճամբարային առօրյա։ Այն նաև հայնություն է բոլոր նրանց համար, ովքեր գերադասում բազմաբովանդակ ու հագեցած անցկացնել իրենց հանգիստը։

Իր գործին նվիրված, քաղաքակիրթ վարվեցողությամբ, հյուրերի նկատմամբ անհատական մոտեցմամբ, մաքրակենցաղ, ջերմ ու սրտաբաց վերաբերմւնքով են այստեղ ընդունում և ճանապարհում հյուրերին, այնպես, որ հանգիստը դառնա անմոռաց, տպավորություններն՝ անջնջելի։

Հետաքրքիր, բազմաժանր միջոցառումներ, հանդիսություններ և երեխաների աշխույժով ու կենսախնդությամբ հագեցած , այնքան բովանդակալից ու չկրկնվող օրերը այստեղ հանգստացող հյուրերի համար մշտապես դառնում են մանկության հեքիաթի իրական վայելք։


Հանգստյան գոտին նաև ունի առանձնացված, կենցաղավարության համար հարմարավետ, նրբաճաշակ կահավորմամբ և անհրաժեշտ սարքավորումներով հագեցած հյուրանոցային համարներ, որտեղ կարելի է անցկացնել միանգամայն պասիվ հանգիստ։

Զբոսաշրջության բազմաթիվ այլ դրսևորումների համար ևս այս հանգրվանը լավագույն հնարավորություններով է առանձնանում; Եթե առողջարանային հանգիստ ու առողջ ապրելակերպ եք նախընտրում, ապա այս բնաշխարհը իր բարձր լեռնային կլիմայով, թթվածնով հարուստ առատ բուսական աշխարհով, բնական աղբյուրներով և դեղաբույսերով , էկոլոգիապես մաքուր սնունդով կկազդուրի և հոգով , և մարմնով։ Այս տարածաշրջանը անփոխարինելի առաջարկներ ունի նաև հոգևոր, էքստրեմալ, էկոտուրիզմի սիրահարների համար։

ՀԱՍՑԵ: Լոռու մարզ
Վահագնաձոր գյուղ

Հեռ.: +374-91-204564 (բջջ.),
+374-94-204564 (բջջ.)