Գյումրին իր տարածքով ու նշանակությամբ, ենթակառուցվածքներով, կրթական, պատմամշակութային իր հարուստ պոտենցյալով Հայաստանի երկրորդ քաղաքն է:

      Զարմանալի աուրա, անկրկնելի կոլորիտ, հյուրընկալության և հյուրասիրության ավանդույթներ, սրամիտ ու բացսիրտ մարդիկ, այսպիսին է Գյումրին, որ մեկ անգամ այցելելով, մշտապես հարազատանում է , դառնում պահանջված:


Քաղաքի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է «ԳՅՈՒՄՐԻ» հյուրանոցային համալիրը:

<

Հյուրերի նկատմամբ առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ, սպասարկման բարձր կուլտուրայով այս հանգրվանը արդեն իսկ մեծ ճանաչում է վաստակել այցելուների շրջանում:


Հարմարավետ, զուսպ ու նրբաճաշակ կահավորմամբ սենյակները, հանգստի ու ժամանցի համար նախատեսված սրահները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով, լիարժեք կենցաղավարման պարագաներով:

     Էկոլոգիապես մաքուր, բնական մթերքներով, առատ սեղաններով, գյումրեցուն բնորոշ ընդգծված ճոխությամբ, ազգային անզուգական կերակրացանկով է առանձնանում հյուրանոցի խոհանոցը:

     Գյումրի քաղաքը ապրում է բուռն մշակութային կյանքով, այստեղ հաճախ են անցկացվում միջազգային կրթական, բիզնես համաժողովներ, կազմակերպվում են փառատոներ, սիմպոզիումներ, սպորտլանդիաներ և այլ մեծ մասսայականություն վայելող ծրագրեր, որոնք աշխարհի տարբեր կողմերից այստեղ են բերում բազմազգ հյուրերի:

      «ԳՅՈՒՄՐԻ» հյուրանոցը իր ժամանակակից սարքավորումներով, հեռահաղորդակցման միջոցներով հագեցված կոնֆերանս դահլիճով, հանգստի սրահներով և իր բարի համբավով դեպի իրեն է գրավում Շիրակի մարզի հյուրերին: