+374 91 62 15 43

+374 93 480 636

   Օշականը Հայաստանի հնագույն գյուղերից է: Գյուղի մասին պատմական հավաստագրումներն սկսվում են դեռևս մեր թվագրությունից հազարամյակներ առաջ։ Ավանդությունը պատմում է, որ Նոյ Նահապետը Արարատ լեռան ստորոտից իջնելով,առաջինը տեսնելով կանաչազարդ այս գյուղը, կոչել է՝ ՕՇական, որ նշանակում է
«Երանի իմ աչքերին»
   Օշականի հնամյա պատմությունը ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ են պահպանվել, որոնք այսօր էլ զարմացնում և հիացնում են զբոսաշրջիկներին։

Գյուղի «ԴԻԴԻ ԿՈՆԴ» կոչվող բարձունքին հայտնաբերված դամբարանադաշտի պեղումներն ապացուցում են, որ այն մթա 7-5-րդ դարերում զարգացած ու բարգավաճ բնակատեղի է եղել։

Քասախ գետի վրա, գյուղի գեղատեսիլ հատվածներից մեկում է գտնվում իր ժամանակին աշխարհում եզակի հնգաթռիչք կամուրջը, 7-րդ դարում կառուցված սրբ Սիոն եկեղեցին, բազմաթիվ մատուռներ, խաչքարեր ու հնագիտական այլ հուշարձաններ:
   Գյուղը նշանավոր է նաև նրանով, որ այստեղ է թաղված հայ ժողովրդի մեծանուն երախտավորը՝ հայկական գրերի ստեղծող, լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը։

Նրա դամբարանի վրա կառուցված եկեղեցու արահետը երիզված է մրգատու ծառերով զարգահյուսված, իր ձևի մեջ եզակի պուրակով, որտեղ 36 քանդականախշեր ներկայացնում են հայոց տառերը։

Օշականում ամեն քայլափոխի կարելի է բնության, պատմության ու մշակութային հրաշալիքների հանդիպել։
   «ՀԱՑԵԿԱՑ» հյուրատունը այս հնամյա գյուղի յուրօրինակ մանրակերտն է՝ իր խիստ ազգային կահավորմամբ, հյուրընկալության և հյուրասիրության հազարամյա ավադույթներով:
     Հանգրվանելով Օշականի «ՀԱՑԵԿԱՑ» հյուրատանը դուք ոչ միայն կհաղորդակցվեք պատմամշակութային կենդանի վկայագրերի՝ բացառիկ հուշաձանների հետ, այլ նաև կվայելեք բնության չքնաղ բնապատկերները, ձորերի ու լեռների հմայքը, գետ ու սառնորակ աղբյուրների թարմացնող շունչը, կճաշակեք բնական արևահամ մրգեր ու բաջարեղեններ, անկրկնելի բուժիչ դեղաբույսերով ըմպելիքներ և կկազդուրվեք մարմնով, կհարստանաք հոգեպես:

   Սենյակներն ունեն բոլոր հարմարությունները լիարժեք հանգիստ անցկացնելու համար; Լուսավոր, հանգստավետ, կենցաղավարության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով,դրանք նախատեսված են ընտանեկան, ընկերային նաև անհատական հանգստի համար:
    Հյուրատունն ունի ընդարձակ բակ՝ ակտիվ հանգտի կազմակերպման հիանալի պայմաններով , մրգատու ծառերով շրջապատված այգի, որի բերքն ու բարիքը փորձառու տանտիրուհին օգտագործում է բազմազան ուտեստներ պատրաստելու համար:

    «ՀԱՑԵԿԱՑ» հյուրատունը նրանց համար է ովքեր նախընտրում են առողջարանային կամ ակտիվ հանգիստ, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ուզում են շփվել ու հաղորդակցվել Հայաստանի հազարամյա պատմությանն ու մշակույթին, ծանոթանալ հայ մարդու կենցաղին,ճաշակել ազգային խոհանոցի անկրկնելի կերակրատեսակներն ու հանգիստը դարձնել արդյունավետ վայելք:

    Հյուրատան տանտերերը սիրով, ջերմությամբ ու ընդգծված նվիրվածությամբ են ընդունում հյուրերին, նրանց շրջապատելով հոգացությամբ, անհատական մոտեցմամբ: