Ծաղկաձորի լեռնային կլիման, դեղաբույսերով, ծառ ու ծաղկունքով զարդարուն սարալանջերը, գետերի ու աղբույների թարմացնող շունչը և քաղաքի հավերժ երիտասարդ կենսառիթմը անկրկնելի առողջարարանային հանգստավայր ու անփոխարինելի հավաքատեղի է երիտասարդության համար:

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հյուրանոցը այս առումով արդեն տարիների ճանաչում ունի:

      Բարձրահարկ այս շինությունը, որ նոր կենդանություն ու տեսք է ստացել, քաղաքի ամենասիրված հյուրանոցն է խմբային, ընկերային հանգիստը գնահատողների համար:

      Բազմապիսի միջոցառումների, համաժողովների, սպորտային և մշակութային տոնակատարությունների կիզակետում է հյուրանոցը:

      Քաղաքային կյանքի աշխույժը երեկոյան փոխադրվում է կանաչապատ, տարածքով շրջապատված այս հանգստավայրի ընդարձակ բակը, ուր մշտապես եռուզեռ է, հետաքրքիր ու պահանջված:


Տիպային այս կառույցը 200 հոգու համար նախատեսված համարներով, թեպետ ժամանակի հետ փոխել է իր արտաքին և ներքին հարդարանքը, համալրվել ժամանակի պահանջներին համապատասխան հանգստի ու ժամանցի բոլոր հարմարություններով , միևնույնն է, պահպանել է իր յուրօրինակ կոլորիտն ու աուրան, համալսարանական բոլոր սերունդների համար մնալով իրենց լավագույն տպավորությունների ու հիշողությունների հանգրվանը:

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հյուրանոցը այսօր իր մեծ և փոքր կոնֆերանս դահլիճներով, հիանալի վայր է գործարար կապերի ամրապնդման, բիզնես լանչերի, համաժողովների, թրենինգների կազմակերպման համար:

      Հյուրանոցը նախընտրելի վայր է դարձել նաև ընտանեկան հանգստի համար: Երեխաների առօրյան նպատակային ու հետաքրքիր դարձնելու նպատակով այստեղ կան առանձնացված խաղահրապարակներ, հարմարավետ սենյակային միջավայր և համապատասխան սնունդ:

      Գործում են նաև լողավազանը, և ժամանցի սրահերը:

      Կերակրացանկը բազմազան է, երեքանգամյա սննդակարգում ներառված են տեղական թարմ մթերքներից պատրաստված ուտեստներ: